Author Archives: Miqayel

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրասվել Վրաստանի դեմ խաղերին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպումներին, որոնք կկայանան մարտի 5-ին և մարտի 10-ին՝ համապատասխանաբար Թբիլիսիում և Երևանում:  Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» […]

Գվարդիոլան գերազանցել է Մոուրինիոյի տպավորիչ ցուցանիշը

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ Ջոն Սթոունզի և Ռուբեն Դիաշի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, բոլոր մրցաշարերի շրջանակում «Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ տոնել է արդեն 200 հաղթանակ։ Այդ ցուցանիշին հասնելու համար իսպանացի մասնագետին անհրաժեշտ է եղել ընդամենը 273 հանդիպում։ Անգլիական ֆուտբոլի […]

Կլոպը ցանկացել է փոխել Տրենտի ու Ռոբերտսոնի խաղային դիրքերը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ եզրային պաշտպաններ Էնդրյու Ռոբերտսոնին և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին պաշտպանության կենտրոն տեղափոխելու տարբերակներ է դիտարկել։ Այդ դիրքում մերսիսայդյան ակումբն անչափ լուրջ խնդիրներ ունի, ինչը կապված է բազմաթիվ վնասվածքների հետ։ «Ես մտածել եմ այդ մասին։ Մենք ցանկանում էինք՝ մեր եզրային պաշտպաններին մեկ-երկու խաղ տեղափոխել կենտրոնական պաշտպանի դիրք, սակայն չարեցինք դա։ […]

Ա սերիայի գրանդների ահ ու սարսափը․ Վերոնան միավորներ խլեց նաև Յուվեից🎥

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Ճիշտ է՝ հանդիպման առաջին խաղակեսում թուրինյան ակումբն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն, սակայն «Վերոնան» իր գրոհներով համարժեք պատասխան էր տալիս և առաջին 45 րոպեների ընթացքում գրեթե հավասար պայքար մղեց ահեղ մրցակցի դեմ։ Կողմերին վիճակված չէր առաջին կեսում բացել խաղի հաշիվը, իսկ երկրորդը […]

Շալկեի մարզիչը խառնում է ֆուտբոլիստներին․ առաջատարները պահանջում են նրա հրաժարականը

«Շալկե-04»-ի գլխավոր մարզչի՝ Քրիստիան Գրոսի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, շվեյցարացի մասնագետը կորցրել է ֆուտբոլիստների աջակցությունն ու վստահությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գելզենկիրխենյան ակումբի առաջատարները ռուրյան դերբիի շրջանակում «Բորուսիա Դորտմունդից» կրած 0։4 հաշվով պարտությունից հետո դիմել են «Շալկեի» սպորտային տնօրեն Յոհան Շնայդերին՝ պահանջելով հեռացնել Գրոսին, սակայն ֆունկցիոները մերժել է ֆուտբոլիստներին։ «Շալկեի» ֆուտբոլիստները 66-ամյա […]

Լայպցիգի ֆանտաստիկ Comeback-ը․ Նագելսմանի թիմը բնավորություն ցույց տվեց🎥

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որտեղ «Լայպցիգը» մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին մյունխենգլադբախցիները, ովքեր շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան։ Նախ՝ 6-րդ րոպեին Յոնաս Հոֆմանը, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, առաջ մղեց «Բորուսիային», ապա՝ 19-րդ րոպեին Մարկուս Թյուրամը հաշիվը դարձրեց արդեն 2։0։ Ընդհանուր առմամբ, առաջին կեսն անցավ […]

Խավին մարզչական կարիերայի 5-րդ տիտղոսն է նվաճել🎥

Փետրվարի 26-ին կայացել է Քաթարի թագաժառանգի գավաթի եզրափակիչը ։ Եզրափակիչ խաղում «Ալ-Սադը» Բաղդադ Բունեդջայի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել «Ալ Դուհայիլին»՝ նվաճելով բաղձալի գավաթը։ Խավին, ով մարզում է «Ալ-Սադը», նվաճել է մարզչական կարիերայի 5-րդ տիտղոսը։ Այդ մասին տեղեկանում ենք Wikipedia-ից։ Մինչ այս 41-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանում նույնպես նվաճել էր Քաթարի թագաժառանգի գավաթը։ Բացի այդ գավաթից […]

Բարսան գրագետ ֆուտբոլ է ցուցադրում՝ ընդհատելով Սևիլիայի հաղթարշավը Լա լիգայում🎥

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»։ Առաջին խաղակեսն ամբողջությամբ անցավ կատալոնական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ավելի սուր էին գրոհում և ավելի շատ էին տիրում գնդակին (58%): 29-րդ րոպեին, ի վերջո, այդ առավելությունը տվեց իր պտուղները, քանի որ «Բարսան» Ուսման Դեմբելեի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։ Ինչ վերաբերվում […]

Լևան խփում է որքան ուզում է, իսկ Բավարիան ջախջախում է Քյոլնին🎥

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Քյոլնի» դեմ։ Մյունխենյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ և հաղթեց 5։1 հաշվով։ Հանսի Ֆլիկի թիմի կամզից հիանալի հանդիպում անցկացրին Ռոբերտ Լևանդովսկին, Լեոն Գորեցկան և Սերժ Գնաբրին։ Լեհ հարձակվողն ու Գնաբրին դուբլ գրանցեցին, իսկ Գորեցկան՝ երեք գոլային փոխանցում։ «Բավարիայի» կազմից մեկ […]

Գերմանական ակումբները 2013/14 մրցաշրջանից ի վեր վատագույն արդյունքն են գրանցել

Փետրվարի 25-ին կայացան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի հանդիպումները, որոնց արդյունքներով գերմանական երկու ակումբներն էլ դուրս մնացին պայքարից։ «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով անակնկալ պարտություն կրեց նորվեգական «Մոլդեից», իսկ «Բայերը» ընդհանուր 3։6 հաշվով զիջեց «Յանգ Բոյսին»։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, մրցաշարի պատմության շրջանակում 2013/14 մրցաշրջանից ի վեր որևէ գերմանական ակումբ չկարողացավ նվաճել 1/8 եզրափակչի […]

1 1,619 1,620 1,621 1,622 1,623 2,103