Կլոպը ցանկացել է փոխել Տրենտի ու Ռոբերտսոնի խաղային դիրքերը

Կլոպը ցանկացել է փոխել Տրենտի ու Ռոբերտսոնի խաղային դիրքերը

28/02/2021 - 12:28

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ եզրային պաշտպաններ Էնդրյու Ռոբերտսոնին և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին պաշտպանության կենտրոն տեղափոխելու տարբերակներ է դիտարկել։ Այդ դիրքում մերսիսայդյան ակումբն անչափ լուրջ խնդիրներ ունի, ինչը կապված է բազմաթիվ վնասվածքների հետ։

«Ես մտածել եմ այդ մասին։ Մենք ցանկանում էինք՝ մեր եզրային պաշտպաններին մեկ-երկու խաղ տեղափոխել կենտրոնական պաշտպանի դիրք, սակայն չարեցինք դա։

Երբ կորցնում ես հիմնական կենտրոնական պաշտպաններիդ, ողջ խաղային համակարգը փոխվում է։ Եթե ես փոխեմ նաև եզրային պատշանների դիրքերը, ապա կփոխվեր նաև «Լիվերպուլի» եզրային գրոհների ոճը, իսկ դա արդեն կրկնակի փոփոխություն է»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդյան ակումբում վնասվածքների համաճարակ է։ Ներկա պահին «Լիվերպուլի» հիմնական երեք կենտրոնական պաշտպանները՝ Վիրջիլ վան Դեյկը, Ջո Գոմեսն ու Ժոել Մատիպը տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն։

Մատիպն ու Գոմեսն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ չեն վերադառնա, իսկ Վիրջիլը, ամենայն հավականությամբ, կապաքինվի մայիս ամսից ոչ շուտ։

Երկար ժամանակ կենտրոնական պաշտպանի դիրքում էին հանդես գալիս հենակետային կիսապաշտպաններ Ֆաբինիոն և Ջորդան Հենդերսոնը, ովքեր նույնպես վնասվածքներ ունեն։ Բրազիլացի ֆուտբոլիստն արդեն բացակայում է երկու շաբաթ և ապաքինման ժամկետներ պաշտոնապես չի նշվում։

Ինչ վերաբերվում է Ջորդան Հենդերսոնին, ապա անգլիացի կիսապաշտպանը վերջերս կոճի վիրահատության է ենթարկվել և ապրիլ ամսից շուտ, միանշանակ, խաղադաշտ չի կարող վերադառնալ։

Կենտրոնական պաշտպանի դիրքում հավանական հայտնվողներից կարող էր լինել նաև Նաբի Կեյտան, ով նույնպես երկար ժամանակ բուժվում է տարբեր վնասվածքներից։

Կենտրոնական պաշտպաններից Յուրգեն Կլոպի տրամադրության տակ մնացել են Օզան Կաբակը, Ռայ Վիլիամսը, Բեն Դևիսը, ինչպես նաև Նաթանիել Ֆիլիպսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023