Author Archives: Miqayel

Ֆիորենտինա – Միլան․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Միլանը» հյուրընկալվելիս կմրցի «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Ֆիլիպո Ինձզագիի թիմը շոկի ենթարկեց Յուվեին՝ մատուցելով խոշոր անակնկալ🎥

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Բենևենտոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն թուրինյան ակումբը քիչ-քիչ սկսեց առավելություն ստանալ և նախքան ընդմիջման գնալը մի քանի անգամ կարող էր բացել խաղի հաշիվը։ 39-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն նույնիսկ դարձավ գոլի հեղինակ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ռոզարիո Աբիսոն […]

Ատալանտան ամրապնդվում է 4-րդ հորիզոնականում🎥

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում Բերգամոյից եկած հյուրերը բավական լուրջ առավելություն ունեին և նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան։ Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ռուսլան Մալինովսկին, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ 42-րդ րոպեին ուկրաինացի կիսապաշտպանի փոխանցումից հետո Դուվան Սապատան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Առաջին […]

Գերդ Մյուլլերի հավերժ թվացող ռեկորդները երերում են․ Լևանդովսկին «նստել» է դրանց շնչին

Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բավարիան» 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով «Շտուտգարտի» դարպասն ուղարկեց 3 գնդակ, մեկ գնդակ էլ գրանցվեց Սերժ Գնաբրիի անվան դիմաց։ 32-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում, պարզապես, ֆենոմենալ արդյունավետություն է ցույց տալիս։ Նա անցկացրած 25 խաղում դարձել է […]

Էվերտոնի կիսապաշտպանն արգելել է իր որդուն կրել Ռոնալդուի անվամբ մարզաշապիկ

«Էվերտոնի» կիսապաշտպան Ալանը խոստովանել է, որ իր իննամյա որդուն արգելել է կրել «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի անվամբ մարզաշապիկ։ Նման արգելքի պատճառը «Յուվենտուսի» ու «Նապոլիի» միջև պատմական հակամարտությունն է։ Ալանը նեապոլիտանական ակումբի կազմում հանդես է եկել 2015-2020 թթ․, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 212 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ տարվա […]

Լյովը սկսել է իսպաներեն սովորել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը Եվրո-2020-ի ավարտից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։ 61-ամյա մասնագետը ինքն է խնդրել Գերմանիայի ֆուտբոլային միությանը, որպեսզի գործող պայմանագիրը ժամկետից շուտ խզվի։ Ըստ գործող պայմանագրի՝ նա հավաքականի ղեկին պետք է մնար մինչև 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը։ Դեռևս հայտնի չէ, թե Լյովը որտեղ է շարունակելու […]

Բարսան մինչև 2021 թ․ իրավունք չուներ որևէ ֆուտբոլիստ գնել Լիվերպուլից

2018 թվականի հունվարին «Բարսելոնան» իրականացրեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը՝ «Լիվերպուլից» 145 մլն եվրոյի դիմաց գնելով Ֆիլիպե Կոուտինիոյին։ AS պարբերականը մի շարք մանրամասներ է հայտնել այդ գործարքից ու Կոուտինիոյի և «Բարսելոնայի» միջև կնքված պայմանագրից։ Բանն այն է, որ Կոուտինիոյի պայմանագրում կա մի յուրահատուկ կետ, ըստ որի, կատալոնական ակումբը մինչև 2021 թվական չէր կարող գնել որևէ ֆուտբոլիստ […]

Դրամա! Սևիլիայի դարպասապահը փրկում է իր թիմին պարտությունից🎥

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։ Տանտերերը 44-րդ րոպեին Ֆաբիան Օրելյանայի հստակ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ երկար ժամանակ հաղթում էին 1:0 հաշվով։ Անդալուսական ակումբը պարտությունից խուսափեց միայն հանդիպման 90+4-րդ րոպեին։ Իր թիմի վերջին գրոհներից մեկի ժամանակ մրցակից տուգանային հրապարակ էր գնացել նաև «Սևիլիլիայի» դարպասապահ Բոնոն, ով անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում […]

Մանչեսթեր Սիթին ակումբային հերթական ռեկորդն է գրանցել🎥

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Էվերտոնին»՝ նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։ Ինչպես տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը, այդ հաղթանակի շնորհիվ «Սիթին» հերթական ակումբային ռեկորդն է գրանցել։ Բանն այն է, որ մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում արտագնա խաղերում անպարտելի է արդեն 17 հանդիպում անընդմեջ՝ գերազանցելով 1999 թվականին գերազանց ցուցանիշը։ Այդ 17 […]

Աղբյուր․ «Հալանդը ցանկանում է 2021 թ․ ամռանը համալրել իսպանական գրանդի շարքերը»

«Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 20-ամյա հարձակվողը 2021-ի ամռանը ցանկանում է համալրել «Ռեալի» շարքերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հալանդը «Բորուսիային» մշտապես դիտարկել է որպես միջանկյալ ակումբ, որը նրան կուղղորդի դեպի գրանդ ակումբ։ Նշվում է, որ Հալանդի՝ Գերմանիայից հեռանալը ծրագրված էր 2022 թվականի […]

1 1,600 1,601 1,602 1,603 1,604 2,103