Աղբյուր․ «Հալանդը ցանկանում է 2021 թ․  ամռանը համալրել իսպանական գրանդի շարքերը»

Աղբյուր․ «Հալանդը ցանկանում է 2021 թ․ ամռանը համալրել իսպանական գրանդի շարքերը»

21/03/2021 - 00:09

«Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 20-ամյա հարձակվողը 2021-ի ամռանը ցանկանում է համալրել «Ռեալի» շարքերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հալանդը «Բորուսիային» մշտապես դիտարկել է որպես միջանկյալ ակումբ, որը նրան կուղղորդի դեպի գրանդ ակումբ։

Նշվում է, որ Հալանդի՝ Գերմանիայից հեռանալը ծրագրված էր 2022 թվականի ամռանը, սակայն իրավիճակը փոխվել է նրա հիանալի խաղի պատճառով։ Հատկանշական է, որ նորվեգացի ֆուտբոլիստի ու «Բորուսիայի» միջև գործող պայմանագրում կա կետ, ըստ որի, 2022 թվականի ամռանը խաղացողի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո։

Marca-ն գրում է նաև, որ չնայած Հալանդը մտադիր է տեղափոխվել «Ռեալ», ամեն դեպքում, նա ստիպված կլինի «Բորուսիայի» ղեկավարությանը համոզել, որպեսզի ակումբը բաց թողնի իրեն։

Գործարքի կայացմանը կարող են խթանել նաև Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի՝ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ լավ հարաբերությունները։

Հատկանշական է, որ վերջին շրջանում հաճախակիացնել են նաև այն խոսակցությունները, որ «Բարսելոնան» նույնպես ցանկանում է ձեռք բերել Հալանդի տրանսֆերային իրավունքները։ Նույն Marca-ն հայտնում էր, որ հանուն 20-ամյա ֆուտբոիստի՝ կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 6 ֆուտբոլիստներից։ Խոսքը Անտուան Գրիզմանի, Ուսման Դեմբելեի, Ֆիլիպե Կոուտինիոյի, Սամուել Ումտիի, Մարտին Բրեյթվեյթի և Խունիոր Ֆիրպոյի մասին է։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիա Դորտմունդի» գույները պաշտպանում է 2020 թվականի հունվարից։ Այդ ժամանակ գերմանական ակումբը խաղացողի դիմաց «Զալցբուրգին» վճարեց 20 մլն եվրո։ Հալանդն այդ պահից ի վեր «իշամեղուների» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 49 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է նրա ներկայիս տրանսֆերային արժեքին, ապա հեղինակավոր Transfermarkt պորտալը նրան գնահատում է 110 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023