Էվերտոնի կիսապաշտպանն արգելել է իր որդուն կրել Ռոնալդուի անվամբ մարզաշապիկ

Էվերտոնի կիսապաշտպանն արգելել է իր որդուն կրել Ռոնալդուի անվամբ մարզաշապիկ

21/03/2021 - 14:47

«Էվերտոնի» կիսապաշտպան Ալանը խոստովանել է, որ իր իննամյա որդուն արգելել է կրել «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի անվամբ մարզաշապիկ։

Նման արգելքի պատճառը «Յուվենտուսի» ու «Նապոլիի» միջև պատմական հակամարտությունն է։ Ալանը նեապոլիտանական ակումբի կազմում հանդես է եկել 2015-2020 թթ․, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 212 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ տարվա սեպտեմբերի 5-ին բրազիլացի ֆուտբոլիստը 25 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Էվերտոն»։

Ալանը պատմել է, որ իր ամենամեծ երկրպագուները նրա երեխաներն են՝ Միգելն ու Մանուելան, սակայն նրանք Ռոնալդուին նույնպես պաշտում են և սիրում են նրա անվամբ մարզաշապիկ կրել։

«Տղաս սիրում է ֆուտբոլ և կանոնավոր դիտում է խաղերը։ Նա մշտապես կրում է «Էվերտոնի» և այն ակումբների մարզաշապիկները, որոնց կազմում ես նախկինում խաղացել եմ։ Երեխաներս իմ գլխավոր մոտիվատորներն են, ովքեր ինձ առաջ են տանում։

Երեխաներս Կրիշտիանու Ռոնալդուի մեծ երկրպագուներ են, այդ պատճառով էլ տղաս միշտ Ռոնալդուի անվամբ մարզաշապիկներ է ունեցել, սակայն ես նրան արգելել եմ կրել Ռոնալդուի անվամբ «Յուվենտուսի» մարզաշապիկ, քանի որ «բյանկոներիները» «Նապոլիի» սկզբունքային մրցակիցն են։

Միևնույն ժամանակ, մեր տանը մենք ունենք «Ռեալի» շատ մարզաշապիկներ՝ 7 համարով, ինչը նորմալ է, քանի որ երեխաները մշտապես սիրում են գոլի հեղինակ դառնալ և աստվածացնել ռմբարկուներին։ Իմ տղան նույնպես բացառություն չէ»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն։

Հիշեցնենք, որ 2018 թվական ամառվանից Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս «Յուվենտուսում», որի կազմում մինչ այժմ անցկացրել է 122 հանդիպում՝ դառնալով 95 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023