Թրիլլեր Բարսելոնայում. Գրանադան պատժեց Կումանի թիմին🎥
Իսպանական Լա լիգայի շրջանակում «Բարսելոնան» անցկացրեց 33-րդ տուրից հետաձգված իր հանդիպումը` սեփական հարկի տակ մրցելով «Գրանադայի» դեմ։ Հանդիպումը, ինչպես սպաավում էր, բավական ակտիվ մեկնարկեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 23-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Լեո Մեսսին «պատ» խաղարկեց Անտուան Գրիզմանի հետ, մեն-մենակ դուրս եկավ «Գրանադայի» դարպասապահ Արոն Էսկանդելի դեմ` գրավելով վերջինիս դարպասը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում […]