Վալբուենա․ «Եթե Կարիմը հավաքականին կարող է շատ բան տալ, ապա դա միայն լավ   է»

Վալբուենա․ «Եթե Կարիմը հավաքականին կարող է շատ բան տալ, ապա դա միայն լավ է»

20/05/2021 - 23:35

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենան, ով ներկայումս հանդես է գալիս հունական «Օլիմպիակոսի» կազմում, մեկնաբանել է հավաքականի իր նախկին խաղընկեր Կարիմ Բենզեմայի՝ հավաքական վերադարձի մասին լուրը․

«Մեկնաբանություն չունեմ։ Եթե Կարիմը հավաքականին կարող է շատ բան տալ, ապա դա միայն լավ է։ Ավելացնելու ոչինչ չունեմ, քանի որ դա մարզչի ընտրությունն է։

Ըստ իս՝ Դեշամն այս իրավիճակում, անկախ ամեն ինչից, հաղթողի կարգավիճակում դուրս կգա։ Եթե նրա քայլն աշխատի, ապա մենք կասենք, որ Դեշամը, չնայած բարդ իրավիճակին, ճիշտ էր։ Եթե ոչ, ապա ոչ ոք նրան չի մեղադրի, քանի որ նա միանշանակ գիտի ինչպես հավաքել կազմը»,- նշել է Վալբուենան, ում խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարիմ Բենզեման Մաթյո Վալբուենայի հետ ունեցած սկանդալային պատմությունից հետո առաջին անգամ հրավիրվեց Ֆրանսիայի հավաքական՝ ընգրկվելով «եռագույնների» Եվրո-2020-ի հայտացուցակում։ 33-ամյա հարրձակվողը վերջին անգամ հավաքականի մարզաշապիկը կրել է 2015 թ․ հոկտեմբերին Հայաստանի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում, որում ֆրանսիացիները հաղթել են 4։0 հաշվով։

Ինչ վերաբերում է Վալբուենային, ապա վերջինս նույնպես այդ դեպքից հետո այլևս չի հրավիրվել հավաքական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023