Դանիայի հավաքականը Եվրոյին կնախապատրաստվի անհավանական շատ թվով ֆուտբոլիստներով

Դանիայի հավաքականը Եվրոյին կնախապատրաստվի անհավանական շատ թվով ֆուտբոլիստներով

20/05/2021 - 15:39

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանդը որոշել է Եվրո-2020-ի ընդլայնված կազմում ընդգրկել 52 ֆուտբոլիստների։

Եվրո-2020-ի վերջնական հայտացուցակում կարող են ընդգրկվել միայն 26 ֆուտբոլիստներ, սակայն 49-ամյա մասնագետը որոշել է իրեն ապահովագրել և հավաքական հրավիրել նախատեսվածից երկու անգամ շատ ֆուտբոլիստների։

Ինչպես տեղեկացնում է Fotbollskanalen-ը, դրա հիմնական պատճառը կորոնավիրուսն է։

«Համաճարակի հետ կապված իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ստիպված ենք ավելի լայն նայել մեր շրջանակը։ Մենք չենք ցանկանում կարճ ժամանակահատվածում կորցնել մեր մի շարք ֆւտբոլիստների»,- նշել է Դանիայի հավաքականի մենեջեր Քրիստիան Նորկյերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հավանական 52 ֆուտբոլիստները Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արդեն էլեկտրոնային նամակներ են ստացել՝ կարևոր ամսաթվերով, որոնց պարտավոր են հետևել։ Խոսքը, օրինակ, Եվրոյի առաջին հանդիման համար նախատեսված հավաքին ճիշտ ժամանակին միանալու մասին է։

Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականը մրցաշարի շրջանակում ընդգրկված է B խմբում և կմրցի Բելգիայի, Ռուսաստանի ու Ֆինլանդիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023