Դե Լիխտ․ «Պաշտպանությունն Իտալիայում արվեստի գործի  է նման»

Դե Լիխտ․ «Պաշտպանությունն Իտալիայում արվեստի գործի է նման»

19/05/2021 - 23:08

Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մատիաս դե Լիխտը , ով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, պատմել է Ապենինյան թերակղզու ֆուտբոլային առանձնահատկությունների մասին։

«Իտալիայում ես ստիպված էի հարմարվել այլ ոճի ֆուտբոլին։ Երբ ես «Այաքսի» կազմում էի խաղում, մենք անհատակապես հսկում էինք կոնկրետ կենտրնական հարձակվողին, իսկ հիմա ես ստիպված եմ հետևել նաև որոշակի գոտիների։

Խոսքը լավագույն տարբերակի ընտրության հարցն է։ Կելինին այդ հարցի վարպետն է։ Նա հարուստ փորձ ունի և ես կարող եմ շատ բան սովորել նրանից։ Իտալիայում պաշտպանությունը արվեստի մի գործ է նման, ինչը հրաշալի է։ Ուրախ եմ, որ այստեղ կարող եմ իսկապես ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։ Իմ նպատակը հենց դա էր»։- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հավելենք, 21-ամյա ֆուտբոլիստ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023