Եվրո-2020․ Ավստրիայի հավաքականի ընդլայնված կազմը

Եվրո-2020․ Ավստրիայի հավաքականի ընդլայնված կազմը

21/05/2021 - 00:23

Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն 30 ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկված են լինելու Եվրո-2020ի ընդլայնված կազմում։

Ավստրացիների գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդան հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ – Դանիել Բախման («Վոթֆորդ», Անգլիա), Հայնց Լինդեր («Բազել», Շվեյցարիա), Պավաո Պերվան («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Ալեքսանդր Շլագեր (ԼԱՍԿ)

Պաշտպաններ – Դավիդ Ալաբա («Բավարիա», Գերմանիա), Ալեքսանդար Դրագովիչ («Բայեր», Գերմանիա), Մարկո Ֆրիդլ («Վերդեր», Գերմանիա), Մարտին Հինտերեգեր («Այնտրախտ», Գերմանիա), Շտեֆան Լայներ («Բորուսիա Մյունխենգլադբախ», Գերմանիա), Ֆիլիպ Լինհարթ («Ֆրայբուրգ», Գերմանիա), Ֆիլիպ Մվենե («Մայնց», Գերմանիա), Շտեֆան Պոշ («Հոֆֆենհայմ», Գերմանիա), Քրիաստոֆեր Տրիմել («Ունիոն Բեռլին», Գերմանիա), Անդրեաս Ուլմեր («Զալցնուրգ»)

Կիսապաշտպաններ – Հուսեյն Բալիչ (ԼԱՍԿ), Յուլիան Բաումգարտլինգեր («Բայեր», Գերմանիա), Քրիստոֆ Բաումգարտներ, Ֆլորիան Գրիլիչ (երկուսն էլ՝ «Հոֆֆենհայմ», Գերմանիա), Կոնրադ Լայմեր, Մարսել Զաբիթցեր (երկուսն էլ՝ «Լայպցիգ», Գերմանիա), Վալենտինո Լազարո («Բորուսիա Մյունխենգլադբախ», Գերմանիա), Լուիս Շաուբ («Լյուցերն», Շվեյցարիա), Քսավեր Շլագեր («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Ալեսանդրո Շոպֆ («Շալկե-04», Գերմանիա)

Հարձակվողներ – Մարկո Արնաուտովիչ («Շանհայ Փորտ», Չինաստան),Ադրիան Գրբիչ («Լորյան», Ֆրանսիա), Միքայել Գրեգորիչ («Աուգսբուրգ», Գերմանիա), Սաշա Կալայջիչ («Շտուտգարտ», Գերմանիա), Կարիմ Օնիսիվո («Մայնց», Գերմանիա)

Հավելենք, որ Ավստրիայի հավաքականը Եվրո-2020-ի շրջանակում ընդգրկված է մրցաշարի C խմբում և կմրցի Հոլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Ուկրաինայի ընտրանինների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023