Author Archives: Miqayel

Copa del Rey. անհավանական թրիլլեր․ Բարսան գերկամային որակներ է ցույց տալիս🎥

Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի 2020/21 խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից կատալոնական ակումբը տիրել էր նախաձեռնությանը․ գնդակին ավելի շուտ էր տիրում և ավելի սուր էին գրոհները, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում գրավել անդալուսական ակումբի դարպասը։ Գրոհեց «Բարսելոնան», սակայն աչքի ընկավ «Գրանադան», որն առաջին խաղակեսում ունեցած իր սակավաթիվ […]

«Էնֆիլդի» կախարդանքը կորել է․ Բրայթոնը նույնպես գլուխը բարձր է հեռանում այնտեղից🎥

Անգիական Պրեմիեր լիգայի շրջանակում մոտենում է ավարտին 22-րդ տուրը։ Գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» դեմ։ Հանդիպման 3-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կարող էր բացել հաշիվը, սակայն եգիպտացի հարձակվողի հարվածը նպաստավոր դիրքից բարձր ստացվեց։ Ընհանրապես, կողմերն առաջին կեսի մնացած ժամանակահատվածում գրեթե պահեր չստեղծեցին և ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։ Հատկանշական է, որ առաջին 45 […]

Նապոլին ու Ատալանտան դիմակայության ելքը կվճռեն Բերգամոյում🎥

Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության շրջանակում կայացավ նաև երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպումը բավական հետաքրքիր և փոխնիփոխ գրոհների ներքո անցավ։ Առաջին կեսում բերգամոսցիները խաղային և տարածքային շոշափելի առավելություն ունեին, իսկ Ջենարո Գատուզոյի թիմը շեշտը դրել էր հակագրոհներով խաղի վրա, սակայն երկու ակումբներին էլ չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը […]

Հոլանդացի ֆուտբոլիստը կրակն է ընկել իր անվան ձեռքը․ նա պայթեցրել է Twitter-ը

Հոլանդիայի առաջին դիվիզիոնի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Էքսելսիոր» – «Դեն Բոսխ» խաղում գերգոլառատ արդյունք գրանցվեց․ հանդիպումն ավարտվեց 4։4 հաշվով։ «Դեն Բոսխի» 22-ամյա հարձակվող Ջիզ Հորնկամպը իր անվան դիմաց պոկեր է գրանցել՝ 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Հոլանդացի ֆուտբոլիստին այդ խաղում նման ցուցանիշ գրանցելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 34 րոպե, քանի որ աչքի է ընկել […]

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը դրամատիկ պայքարում կիսեց միավորը Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում🎥

Ֆուտզալի Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կիսում մեր հավաքականի համար ամեն ինչ լավ էր, քանի որ Ռուբեն Նազարեթյանի սաները բավական արագ երեք գնդակի առավելություն ստացան․ դուբլի հեղինակ դարձավ Արթուր Մելքոնյանը, մեկ գնդակ էլ խփեց Գարեգին Մաշումյանը։ Նախքան ընդմիջման գնալը ֆրանսիացիները մեկ գնդակ հետ բերեցին, […]

Անցնող շաբաթվա թոփ-10 գոլերն՝ ըստ Interfootball-ի N2🎥

Ներկայացնում ենք, Interfootball.am-ի վարկածով, հունվարի 28-ից փետրվարի 3-ը խփված թոփ-10 գոլերը։ Նախորդ շաբաթ Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացված քվեարկության արդյունքում՝ մեր ընթերցողները լավագույն գոլ ճանաչվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի՝ «Լիվերպուլի» դարպասը խփած գնդակը։ Անցնող շաբաթվա լավագույն գոլը կրկին կորոշվի Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացվող քվեարկության միջոցով, որին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am։ Ըստ Interfootball.am-ի՝ անցնող […]

Ֆուտզալ․ Հայաստան – Ֆրանսիա․ մեկնարկային կազմեր

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում Երևանում կմցրի Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով։ Հավաքականները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով․ Հայաստանի հավաքական Ֆրանսիայի հավաքական 1․ Արուն (Դարպասապահ) 6․ Ռամիրես 9․ Լյուտեն 11․ Ն’Գալյա 20․ Մուխուդին Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Դավիդ Լուիսի խայտառակ վիճակագրությունը Արսենալ տեղափոխվելուց ի վեր🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի մեկնարկային հանդիպման շրջանակում «Վուլվերհեմպտոնը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Հանդիպման 45+3-րդ րոպեին «գայլերի» հարձակվող Վիլիան Ժոզեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և ընկավ, իսկ գլխավոր մրցավար Քրեյգ Պոուսենը վերջին հույս խախտում նկատեց «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսի կողմից՝ բրազիլացուն պատժելով կարմիր քարտով։ Հանուն արդարության՝ նշենք, որ այդ դրվագում Դավիդ Լուիսը […]

Ռեշֆորդը Յունայթեդի կազմում արդեն ավելի շատ գոլ է խփել, քան Կանտոնան

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 9։0 հաշվով ջախջախեց «Սաութհեմպտոնին»։ Վերոնշյալ խաղում մանկունյական ակումբի կազմում հանդիպման 25-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը՝ կրկնապատկելով հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, անգլիացի հարձակվողի համար այդ գոլը «կարմիր սատանաների» կազմում բոլոր մրցաշարերի պաշտոնական հանդիպումների շրջանակում դարձել է 83-րդը։ Այդ ցուցանիշով նա […]

Յունայթեդը կրկնել է իր իսկ և Լեսթերի անհավանական ռեկորդը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 9։0 հաշվով անհավանական հաղթանակ է տարել «Սաութհեմպտոնի» նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, այս հաղթանակի շնորհիվ մանկունյական ակումբը կրկնել է Պրեմիեր լիգայի շրջանակում գրանցված ամենախոշոր հաշվով հաղթանակների ռեկորդը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սա երրորդ դեպքն է, երբ որևէ ակումբ Պրեմիեր լիգայի շրջանակում մրցակցին հաղթում է 9 […]

1 1,458 1,459 1,460 1,461 1,462 1,923