Ֆուտզալ․  Հայաստանի հավաքականը դրամատիկ պայքարում կիսեց միավորը Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում🎥

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը դրամատիկ պայքարում կիսեց միավորը Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում🎥

03/02/2021 - 18:56

Ֆուտզալի Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին կիսում մեր հավաքականի համար ամեն ինչ լավ էր, քանի որ Ռուբեն Նազարեթյանի սաները բավական արագ երեք գնդակի առավելություն ստացան․ դուբլի հեղինակ դարձավ Արթուր Մելքոնյանը, մեկ գնդակ էլ խփեց Գարեգին Մաշումյանը։

Նախքան ընդմիջման գնալը ֆրանսիացիները մեկ գնդակ հետ բերեցին, որը խփեց Լյուտենը։

Երկրորդ խաղակեսում արդեն Ֆրանսիայի հավաքականն ուներ լուրջ առավելություն և կարողացան հետ բերել երկու գնդակի կորուստը, իսկ գոլերն էլ խփեցին Ն’գալյան ու Ռամիրեսը։

Մեր տղաները երրորդ բաց թողած գոլից չընկճվեցին և շատ արագ կրկին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Դավիթ Ասլանյանը։

Հայաստանի հավաքականը, ցավոք, չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը, քանի որ խաղավարտից 6 րոպե առաջ ֆրանսիացիների եզրային ֆուտբոլիստ Ն’գալյան գեղեցիկ գոլով հաշիվը դարձրեց 4։4, իսկ խաղավարտին մոտ դարպասի գրավումներ այլևս չարձանագրվեցին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի շրջանակում, որտեղ ընգրկված է 2-րդ խմբում, վաստակեց 1-ին միավորը։

2-րդ խմբի առաջատարը 6 միավորով Ռուսաստանի հավաքականն է, Ֆրանսիայի հավաքականն ունի 2 միավոր, իսկ Վրաստանի ու Հայաստանի հավաքականները վաստակել են 1-ական միավոր։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 5-ին՝ հյուրընկալվելով Վրաստանի ընտրանուն։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023