Author Archives: Miqayel

Ալաշկերտն արժանի դիմադրություն ցույց տվեց Կայրաթին` ցանկալի արդյունքով վերադառնալով Երևան🎥

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց ղազախական «Կայրաթի» դեմ։ Հանդիպման մեկնարկն անցավ «Կայրաթի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր բավական վտանգավոր գրոհներ էին անցկացնում։ Հատկապես հիշատակման են արժանի Արթուր Շուշենաչևի և Գուլժիտգիթ Ալիկուկլովի դրվագները, որոնց հարվածներից հետո Օգնեն Չանչարևիչը փրկեց «Ալաշկերտին»։ Ալեքսանդր Գրիգորյանի սաները քիչ-քիչ հավասարեցրին խաղը և 36-րդ րոպեին 11-մետրանոց հարված վաստակեցին, սակայն նշակետին […]

Մահացել է Միխայել Բալակի 18-ամյա որդին

Ինչպես տեղեկացնում են համաշխարհային բազմաթիվ պարբերականներ, մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդար նախկին կիսապաշտպան Միխայել Բալակի 18-ամյա որդին` Էմիլիո Բալակը։ TVI24-ի տեղեկություններով, Էմիլիոն մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Էմիլիո Բալակը օգոստոսի 5-ին` ուշ երեկոյան, վթարի է ենթարկվել իր կվադրոցիկլետով։ Դեպքը տեղի է ունեցել պորտուգալական Տրոե քաղաքում, որտեղ Բալակներն առանձնատուն ունեն։ Հավելենք, որ Միխայել Բալակը ևս երկու […]

Լուկակուն Ինտերի ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» լրջորեն հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով. լոնդոնյան ակումբն արդեն պայմանագիր է համաձայնեցրել նրա հետ ու պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել բելգիացի ֆուտբոլիստին գնելու համար։ Ըստ Sky Sports-ի տեղեկությունների` 28-ամյա հարձակվողը մտադիր է վերադառնալ «Չելսի» և «ներաձուրիների» ղեկավարությանը խնդրել է ընդունել «ազնվականների» առաջարկը։ Ավելի վաղ տեղեկություններ հաղորդվեցին, որ «թոշակառուները» […]

Կայրաթ – Ալաշկերտ. մեկնարկային կաղմեր, ուղիղ եթեր

Օգոստոսի 5-ին մեկնարկում է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլը, որի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս կմրցի Ղազախախստանը ներկայացնող «Կայրաթի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերում VAR համակարգի կկիրառվի

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ի գործկոմի որոշմամաբ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրից սկսած` բոլոր հանդիպումներում կկիրառվի տեսակրկնապատկերների VAR համակարգը։ VAR համակարգի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին՝ կորոնավիրուսային համավարակի հարուցած տրանսպորտային դժվարությունների և ռիսկերի պատճառով: ՈՒԵՖԱ-ն կգործարկի VAR համակարգը հանդիպումներն ընդունող անդամ ասոցիացիաների մարզադաշտերում։ Հատուկ սարքերը մրցավայրեր կբերվեն ՈՒԵՖԱ-ի կողմից,  կտեղադրվեն […]

ԱՄՆ կանանց հավաքականի հարձակվողի գոլն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով🎥

Տոկիո-2020-ը մոտենում է տրամաբանական ավարտին։ Օգոստոսի 5-ին կայացել է կանանց ֆուտբոլի մրցաշարի բրոնզե մեդալային հանդիպումը, որի շրջանակում մրցել են Ավսրտալիայի ու ԱՄՆ հավաքականները։ Ամերիկուհիները գոլառատ խաղում հաղթել են 4:3 հաշվով` դառնալով օլիմպիական բրոնզե մեդալակիրներ։ Հանդիպման հաշիվը բացվել է արդեն 8-րդ րոպեին, երբ ամերիկացիների 36-ամյա հարձակվող Մեգան Ռապինոն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով դարձել է գոլի հեղինակ։ […]

Անգլիական գրանդը պայմանագիր է համաձայնեցրել Լուկակուի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» քայլեր է ձեռնարկում «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու համար` անելով ամեն ինչ գործարքն ավարտին հասցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ազնվականները» 28-ամյա բելգիացի հարձակվողի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձյնեցրել` տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ «ներաձուրիները» սպասում են «Չելսիի» առաջարկին, […]

Վիլյառեալի հարձակվողը սարսափելի վնասվածք է հասցրել Լեսթերի պաշտպանին🎥

Օգոստոսի 4-ին «Լեսթերն» ընկերական խաղում 3:2 հաշվով առավելության է հասել «Վիլյառեալի» նկատմամբ։ Այդ հանդիպումն աչքի է ընկել ոչ միայն գոլառատ խաղով, այլև «աղվեսների» կենտրոնական պաշտպան Վեսլի Ֆոֆանայի ծանր վնասվածքով։ Բանն այն է, որ հանդիպման 58-րդ րոպեին «Վիլյառեալի» հարձակվող Ֆեր Նինյոն կոպիտ սահանկում կատարեց ֆրանսիացի պաշտպանի նկատմամբ` հասցնելով վերջինիս ծանր վնասվածք։ Ֆրանսիացի պաշտպանին միայն պադգարակի օգնությամբ […]

Լուկաս Սելարայանը հերթական գոլն է խփել ՄԼՍ-ի շրջանակում🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2:4 հաշվով զիջել է «Դի Սի Յունայթեդին»։ «Կալամբուսի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցել է նաև արգենտինական արմատներով հայազգի հարձակվող Լուկաս Սելարայանը, ով, բավական արագ կողմնորոշվելով, 71-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, հաշիվը դարձնելով 2:3։ Հավելենք, որ այս պարտությունից հետո «Կալամբուս Քրյուն» Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում մնաց […]

Տոկիո-2020. Վազգեն Թևանյանն իմացավ իր մրցակցին

Տոկիո-2020-ը մոտենում է իր ավարտին։ Օգոստոսի 6-ին պայքարը կսկսի Հայաստանի վերջին ներկայացուցիչը. միչև 65 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը։ Արդեն կայացել է այդ քաշային կարգի վիճակահանությունը, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ 21-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցելու է Ռուսաստանի օլմպիական կոմիտեն ներկայացնող Հաջիմուրադ Ռաշիդովի դեմ։ Ռաշիդովը 2019 թ. Ղազախստանի […]

1 1,460 1,461 1,462 1,463 1,464 2,100