Նապոլին ու  Ատալանտան դիմակայության ելքը կվճռեն Բերգամոյում🎥

Նապոլին ու Ատալանտան դիմակայության ելքը կվճռեն Բերգամոյում🎥

04/02/2021 - 01:40

Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության շրջանակում կայացավ նաև երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։

Հանդիպումը բավական հետաքրքիր և փոխնիփոխ գրոհների ներքո անցավ։ Առաջին կեսում բերգամոսցիները խաղային և տարածքային շոշափելի առավելություն ունեին, իսկ Ջենարո Գատուզոյի թիմը շեշտը դրել էր հակագրոհներով խաղի վրա, սակայն երկու ակումբներին էլ չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը։

Երկրորդ կեսում էլ «Ատալանտայի» ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին ու վտանգավոր, բայց «Նապոլին» էլ փորձում էր հետ չմնալ, սակայն կողմերը ոչ մի կերպ չէին կարողանում գոլային գրոհ անցկացնել։

Այսպիսով, երկու ակումբներն էլ գոլի հեղինակ չդարձան և գրանցվեց 0։0 հաշիվը, իսկ կողմերը դիմակայության ելքը կորոշեն Բերգամոյում։

Դիմակայության պատախան հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023