Դավիդ Լուիսի խայտառակ վիճակագրությունը Արսենալ տեղափոխվելուց ի վեր🎥

Դավիդ Լուիսի խայտառակ վիճակագրությունը Արսենալ տեղափոխվելուց ի վեր🎥

03/02/2021 - 13:29

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի մեկնարկային հանդիպման շրջանակում «Վուլվերհեմպտոնը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։

Հանդիպման 45+3-րդ րոպեին «գայլերի» հարձակվող Վիլիան Ժոզեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և ընկավ, իսկ գլխավոր մրցավար Քրեյգ Պոուսենը վերջին հույս խախտում նկատեց «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսի կողմից՝ բրազիլացուն պատժելով կարմիր քարտով։

Հանուն արդարության՝ նշենք, որ այդ դրվագում Դավիդ Լուիսը որևէ շարժում չարեց իր հայրենակցի նկատմամբ։

Վիլիան Ժոզեն պատհմամբ կա՛մ սայթաքեց կա՛մ էլ դիպավ Լուիսի ծնկին, ինչից հետո էլ հայտնվեց խոտածածկին։

Ամեն դեպքում, այդ փաստը չի արդարացնում Դավիդ Լուիսին, քանի որ, ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, բրազիլացի պաշտպանը 2019 թվականի օգոստոսից ի վեր, երբ տեղափոխվել է «Արսենալ», Պրեմիեր լիգայի շրջանակում ստացել է արդեն 3 «ուղիղ» կարմիր քարտ և իր թիմի դարպասին բերել է 6 11-մետրանոց հարված։

Այդ ժամանակահատվածի համար 32-ամյա պաշտպանը վատագույնն է Պրեմիեր լիգայի շրջանակում վերոնշյալ ցուցանիշով։

Նախորդ երկու կարմիր քարտերը բրազիլացի պաշտպանը ստացել է Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկության 24-րդ ու 28-րդ տուրերի շրջանակում համապատասխանաբար «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումներում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023