Հոլանդացի ֆուտբոլիստը կրակն է ընկել իր անվան ձեռքը․ նա պայթեցրել է Twitter-ը

Հոլանդացի ֆուտբոլիստը կրակն է ընկել իր անվան ձեռքը․ նա պայթեցրել է Twitter-ը

04/02/2021 - 00:24

Հոլանդիայի առաջին դիվիզիոնի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Էքսելսիոր» – «Դեն Բոսխ» խաղում գերգոլառատ արդյունք գրանցվեց․ հանդիպումն ավարտվեց 4։4 հաշվով։

«Դեն Բոսխի» 22-ամյա հարձակվող Ջիզ Հորնկամպը իր անվան դիմաց պոկեր է գրանցել՝ 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը։

Հոլանդացի ֆուտբոլիստին այդ խաղում նման ցուցանիշ գրանցելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 34 րոպե, քանի որ աչքի է ընկել 52-86-րդ րոպեների ընթացքում, սակայն, երկրպագուների ուշադրությունը ոչ թե այդ պերֆորմանսն է գրավել, այլ ֆուտբոլիստի անունը։

Բանն այն է, որ «Jizz» անգլերենից թարգմանաբար նշանակում է «սերմնահեղում», ինչի շնորհիվ էլ այս տղան հայտնվել է ամերիկյան Twitter-ի կիզակետում։

Ինչպես տեղեկանցում է Daily Star-ը, հենց դրա շնորհիվ էլ Ջիզ Հորնկամպը մեծ անուն է ձեռք բերել։

Երկրպագուները Twitter-ում նրան նվիրված բազմաթիվ գրառումներ են կատարել․

«Ես երբեք այսքան չեմ «վախեցել» թրենդային բաներից», «Ես բավարար մեծ չեմ սրա համար», «Ես հենց նոր իմացա, որ Ջիզ Հորնկամպ անունով ֆուտբոլիստ կա։ Այսօր իմ կյանքի լավագույն օրն է», «Ջիզ Հորնկամպ․ սա այն է, ինչ ես անվանում եմ իմ ննջասենյակում, երբ շաբաթ օրերին մենակ եմ մնում տանը»,- և նմանատիպ այլ բազմաթիվ Twit-ներ են գրվել Ջիզ Հորնկամպի մասին։

Հավելենք, որ Ջիզ Հորնկամպը 2019 թվականի հուլիսից հանդես է գալիս «Դեն Բոսխի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023