Յունայթեդը կրկնել է իր իսկ  և Լեսթերի անհավանական ռեկորդը

Յունայթեդը կրկնել է իր իսկ և Լեսթերի անհավանական ռեկորդը

03/02/2021 - 11:43

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 9։0 հաշվով անհավանական հաղթանակ է տարել «Սաութհեմպտոնի» նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, այս հաղթանակի շնորհիվ մանկունյական ակումբը կրկնել է Պրեմիեր լիգայի շրջանակում գրանցված ամենախոշոր հաշվով հաղթանակների ռեկորդը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա երրորդ դեպքն է, երբ որևէ ակումբ Պրեմիեր լիգայի շրջանակում մրցակցին հաղթում է 9 գնդակի տարբերությամբ։ Բոլոր դեպքերում էլ գրանցվել է 9։0 հաշվիը։

Առաջինը նման հաջողության հասել է հենց «Մանչեսթեր Յունայթեդը», երբ 1995 թվականի մարտի 4-ին սեփական հարկի տակ 9։0 հաշվով հաղթեց «Իպսվիչ Թաունին»։

Երկար ժամանակ այդ հաղթանակը համարվում էր Պրեմիեր լիգայի պատմության շրջանակում երբևէ տոնած ամենախոշոր հաղթանակը, սակայն 2019 թվականի հոկտեմբերի 25-ին «Լեսթերը» հյուրընկալվելիս նույն՝ 9։0 հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023