Ռեշֆորդը Յունայթեդի կազմում արդեն ավելի շատ գոլ է խփել, քան Կանտոնան

Ռեշֆորդը Յունայթեդի կազմում արդեն ավելի շատ գոլ է խփել, քան Կանտոնան

03/02/2021 - 12:58

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 9։0 հաշվով ջախջախեց «Սաութհեմպտոնին»։

Վերոնշյալ խաղում մանկունյական ակումբի կազմում հանդիպման 25-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը՝ կրկնապատկելով հաշիվը։

Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, անգլիացի հարձակվողի համար այդ գոլը «կարմիր սատանաների» կազմում բոլոր մրցաշարերի պաշտոնական հանդիպումների շրջանակում դարձել է 83-րդը։

Այդ ցուցանիշով նա շրջանցել է ակումբի լեգենդար հարձակվող Էրիկ Կանտոնայի ցուցանիշը, ով 1992-1997 թթ․ «Յունայթեդի» կազմում դարձել է 82 գոլի հեղինակ։

Մարկուս Ռեշֆորդը «ՄՅՈՒ»-ի սան է։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականին և այդ 83 գնդակները նա խփել է 248 խաղերի ընթացքում։

Ինչ վերաբերվում է «արքա Էրիկին», ապա նա 82 գոլերն անհամեմատ արագ է խփել, քան Մարկուս Ռեշֆորդը, քանի որ նրան այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել 180 հանդիպում։

Էրիկ Կանտոնան 1990-ականների «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդանիշներից մեկն է եղել։ Նա ակումբի հետ 12 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ 4 անգամ դառնալով ԱՊԼ-ի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023