Չելսին շարունակում է վերելքով հանդես գալ` վստահ հաղթանակ տոնելով Քրիսթալ Փելասի նկատմամբ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Թոմաս Տուխելի սաներն ունեին հսկայական առավելություն և վստահ հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով։ «Ազնվականների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարկոս Ալոնսոն, Քրիստիան Պուլիշիչն ու Տրևո Չալոբան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am