Մարսելո Բիելսա. մարզչական էքզիստենցիալիզմի հիմնադիրը

Մարսելո Բիելսա. մարզչական էքզիստենցիալիզմի հիմնադիրը

14/08/2021 - 13:41

1992 թվականի փետրվարն էր։ Արգենտինական Ռոսարիո քաղաքում տեղի «Նյուելս Օլդ Բոյսը» սեփական հարկի տակ 0-6 հաշվով պարտվել էր «Սան Լորենցոյին»։ Խաղից հետո մի քանի տասնյակ երկրպագուներ բարկացած գնում են գլխավոր մարզչի տուն` նրա հետ հաշիվներ» պարզելու։

Գլխավոր մարզիչը տանից դուրս է գալիս՝ նռնակը ձեռքին ու ասում` եթե նրանք չհեռանան, նա կպայթեցնի բոլորին։
Այդ միջադեպից հետո մարզչին սկսեցին անվանել «Էլ Լոկո» (խմբ.` խելագար):

Մարսելո Բիելսան յուրահատուկ մասնագետ է։ Այս մարզչի մասին կարելի է երկար խոսել ու չձանձրանալ։ Այս նյութում մենք կփորձենք համադրել ոչ միայն նրա տակտիկական կամ մարտավարական հեղափոխական մտքերը, այլև մարդկային հարաբերություններում սկզբունքները, որոնք նույնքան գեղեցիկ են, որքան նրա թիմերի ցուցադրած ֆուտբոլը։

Բիելսան համաշխարհային ֆուտբոլի ամենաէքսցենտրիկ ու առեղծվածային կերպարներից է։ Նրա ազդեցությունն ահռելի է Պեպ Գվարդիոլայի, Մաուրիսիո Պոչետինոյի, Դիեգո Սիմեոնեի, Խորխե Սամպաոլիի և այլ բազմաթիվ մարզիչների գործութնուեության վրա։
Մեր ժամանակներում, երբ մարզիչներին դասակարգում են ըստ նվաճածած տիտղոսների, «Էլ լոկոն» ավելի է հիացնում իր անբեկանելի սկզբունքներով։
2018-ին տեղափոխվելով Անգլիա և դառնալով «Լիդսի» գլխավոր մարզիչ` նա մրցաշրջանի մեկնարկից առաջ ողջ կազմին առավոտյան դուրս հանեց, որպեսզի նրանք մաքրեն Յորքշիրիր փողոցները, և երբ նրան հարցրին այդ ամենի պատճառը, արգենտինացին պատասխանեց․ ««Լիդսի» երկրպագուները բավական մեծ գումար են վճարում տոմսերի համար, ես ցանկանում էի, որպեսզի ֆուտբոլիստները հասկանան, թե ինչպես է աշխատում և որքան է վաստակում Յորքշիրի բնակիչը ու այդ գումարի մի մասն էլ վճարում է ակումբին «Էլլանդ Ռոուդից» երկրպագելու համար։ Ես ցանկանում եմ, որպեսզի ֆուտբոլիստները հասկանան, թե ինչ գնով են երկրպագուները գալիս մարզադաշտ և նրանց վարձահատույց լինեն նվիրվածությամբ»։


Չիլիի ազգային հավաքականը մարզելու տարիներին, երբ նրանք դուրս էին եկել ԱԱ եզրափակիչ փուլ, այդ առիթով Սանտիագոյում ճաշկերույթ էին կազմակերպել։ Բոլորը ներկա էին, բայց Բիելսան դեռ չկար։ Հանկրած նա հայտնվեց երկու հոգու հետ, մոտեցավ նախագահին ու ասաց, որ այս մարդկանց պետք է շնորհակալություն հայտնել․ «Առանց նրանց մենք չէինք կարող հաղթահարել ընտրական փուլը։ Առաջինը մեր հացթուխն է, ով ամեն օր մեզ թարմ հաց էր մատակարարում, իսկ երկրորդն ամեն օր թարմ մրգեր էր բերում»։
Ահա այսպիսին է Բիելսան․ նա կարևորում է ամեն ինչ, և որ էլ ավելի կարևոր է՝ ամենքին։

2019-ի ապրիլին «Լիդս Յունայթեդը» «Էլլանդ Ռոուդում» մրցում էր «Ասթոն Վիլլայի» դեմ։ Այս երկու թիմերն էլ առաջատարներն էին Չեմպիոնշիփում և պայքարում էին Պրեմիեր Լիգայի ուղեգրի համար։ Հանդիպման ընթացքում «Լիդսը» գոլ խփեց, բայց այդ գրոհի ժամանակ «Ասթոն Վիլլայի» ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել, և Մարսելո Բիելսան համարեց, որ գոլն իր թիմը արդար ձևով չի հեղինակել և, հարգելով արդար խաղի բոլոր կանոնները, հրահանգեց, որպեսզի իր ֆուտբոլիստները թողնեն մրցակցն անարգել անցնի դաշտով և հավասարեցնի խաղի հաշիվը։

Ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ արդարության ազնվության ընկալումով Բիելսան առանցքային տեղ է զբաղեցնում ոչ միայն ֆուտբոլում, այլև համաշխարհային սպորտում։ Չիլիի ազգային թիմը, «Մարսելը», «Ատլետիկ Բիլբաոն» մարզելու տարիներին նա իր խորը հետքն է թողել նաև այն երկրներում, որտեղ աշխատել է։

«Էլ Լոկոյի» թիմերը ինչպես նաև «Լիդսը» աչքի են ընկնում գեղեցիկ, ուղղահայաց ֆուտբոլով։ Բիելսայի համար միայն հաղթանակը բավական չէ, նրա համար գլխավորը խաղն է, այդ պատճառով է նաև նա դառնում երկրպագուների սիրելին։
Նա բոլոր թիմերում աչքի է ընկել տակտիկական ու մարտավարական նորարաություններով։ «Լիդսում» նա էլ ավելի է կատարելության հասցնում 3-3-1-3 տակտիկական դասավորությունը, որը 4-3-3- ի հիբրիդ տարբերակն է։ Այսինքն` թիմը խաղադաշտ է դուրս է գալիս 4-3-3 դասավորությամբ, բայց ընթացքում կարող է վերադասավարովել 3-3-1-3-ի։ Նման վերադասավորությունը թույլ է տալիս գնդակը ստանալ «կույր» գոտում (խմբ.` «կույր» է կոչվում այն գոտին, որը մրցակցի համար տեսանելի չէ, գտնվում է նրա թիկունքում
Ահա, այս երկու պատկերները լավագույն կերպով են արտացոլում Բիելսայի թիմի մարտավարատակտիկական խայտաբղետությունը․ այս լուսանկարում 4-3-3-ից 3-3-1-3-ի վերադասավորվելու ընթացքն է։

Ստյուարտ Դալաս- Տայլեր Ռոբերտս-Կելվին Ֆիլիպս եռյակը պայմանական է, իսկ այստեղ թիմը գրոհելիս արդեն վերադասավորվել է 3-3-1-3-ի։

Բիելսայի գլխավորությամբ ֆուտբոլիստների կարգը մի քանի անգամ բարձրանում է։ Այս ֆուտբոլը պահանջում է տակտիկական գրագիտություն և բարձր ֆիզիկական պատրաստություն։ Հեղափոխական մտքերը, որոնք ստեզծում է «Էլ Լոկոն», շատ մարզիչներ կրկնօրինակում են ու շատ հաջող։
Օրինակ` կիսաեզրային գոտին Բիելսան օգտագործում էր կոմպակտ և նեղ պաշտպանությամբ մրցակիցներին «բացելու» համար։

Տեսե՛ք, սա Բիլբայոի «Ատլետիկն» է․ նրա գաղափարն այն է, որ Մարկել Սուսայետան և Անդեր Իտուրասպեն ավելի են խորանում կենտրոն և կիսաեզրային գոտին բացվում է եզրային պաշտպանի համար․ նման խաղարկումները այսպես է բնութագրել Մարսելոն․ «Գնդակի խաղարկման արդյունքում ստեղծել բաց գոտի։ Իմ թիմը սկզբում պետք է երևակայական կամ բանականության ոլորտում տեսնի այն, ինչը լինելու է մի քանի փոխանցումներից հետո ու , ճիշտ տեղաշարժերի շնորհիվ, հասնի դրա նյութականացմանը»։

Մարսելո Բիելսայի «Լիդսին» բնորոշ է նաև անհատական պրեսինգը․ միայն մրցակցի կենտրոնական պաշտպանն է մնում ազատ։ Սա անթերի կատարում է պահանջում, քանի որ թեկուզ մեկի սխալվելը կամ ուշանալը բերում է ամբողջ թիմի պրեսինգային կառուցվածքի փլուզմանը դոմինոյի սկզբունքով։

Նման պրեսինգը պահանջում է կատարյալ ֆիզիկական պատրաստություն։ Բիելսան բոլորից պահանջում է ամեն ինչ։ Նա է առաջինը կենտրոնական պաշտպաններին ու հենակետայինների մասին կոտրել «քանդող» ամպլուայի կարծրատիպը։

Նրա ֆուտբոլում չկա միայն «քանդող» կամ միայն «կառուցող» ֆուտբոլիստ. բոլորը պետք է պատրստ լինեն կատարել ցանկացած աշխատանք։
«Էլ Լոկոյի» համար կատարյալ գոլն այն է, երբ մի եզրային պաշտպանի փոխանցումով գոլ է հեղինակում մյուս եզրային պաշտպանը։ Սա դասական Բիելսան է։ Նրա մոտեցումները, գաղափարները, մեծ ազդեցություն է թողել ֆուտբոլիստների և մարզիչների վրա։ Պեպ Գվարդիոլան դեռ 2006-ին Մեքսիկո Պասում հանդիպել է Բիելսայի հետ և երկար զրուցելուց հետո որոշել է դառնալ մարզիչ։

Բիելսան այն մասնագետներից է, ում հանդեպ անհնար է անտարբեր մնալ․ նման սկզբունքայնությունը, մարդկային որակներն ամեն ինչից վեր դասողին պարզապես հնարավոր չէ չսիրել։ Չիլիում, «Մարսելում», «Բիլբայում» այժմ էլ արդեն «Լիդսում» նա երկրպագուների սիրելին է և նրան հետաքրքրիրն չեն տիտղոսները, նա երկրպագուների համակրանքի հետևից է գնում ու հասնում է իր նպատակին։

«Յուրաքանչյուր տեղ, որտեղ ես անցնում եմ աշխատանքի, փորձում եմ ստեղծել ընդհանուր կապ՝ առանց հրաժարվելու իմ սովորույթներից, տեղի պահանջարկներից։
Ամենավատը, որը կարող է պատահել մարզչի հետ, անտարբերությունն է։ Մարզիչը չի կարող հաշտվել դրա հետ։ Թիմը կարող է վատը լինել, բայց ոչ երբեք անտարբեր։ Համոզմունքը մարզչի աշխատանքի հիմնական տարրն է։ Եթե ես համոզված չեմ, ուրեմն չեմ կարող մեկ ուրիշին կամ թիմին համոզել, չի լինի այն փայլը խոսքի մեջ, որը միավորում է մարդկանց հանուն աշխատանքի և ստիպում է գործ անել, որը արյուն է պահանջում»- մի առիթով ասել է Մարսելո Բիելսան։


Արգենտինացի մասնագետը չի փնտրում բարձր աշխատավարձով աշխատանք կամ հարուստ ակումբ, որպեսզի ամեն տարի հնարավորույթուն ունենա խաղալ Չեմպիոնների Լիգայում։ Նա էությամբ էքզիստենցիալիստ է․ ինչպես Ժան Պոլ Սարտրը, Ալբերտ Քամյուն կամ Ֆրիդրիխ Նիցշեն, Մարսելո Բիելսան նույնպես հավատում է, որ ցանկացած մարդ կարող է ինքնակատարելագործվել և լինել ավելին քան եղել է։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրեք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023