Վալենսիան ծանր պայքարում հաղթեց Խետաֆեին🎥

Վալենսիան ծանր պայքարում հաղթեց Խետաֆեին🎥

14/08/2021 - 01:29

Մեկնարկեց նաև իսպանական Լա լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։

1-ին տուրի մեկնարկային խաղում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում մրցեց «Խետաֆե» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի սկսեց, քանի որ արդեն 3-րդ րոպեին «Վալենսիայի» պաշտպան Ուգո Գիլյամոնն անչափ կոպիտ խաղի հետևանքով հեռացվեց դաշտից։

Չնայած ստացած կարմիր քարտին` «չղջիկները» 11-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն էլ դիպուկ իրացրեղ Կարլոս Սոլերը։

Ունենալով քանակական առավելություն` «Խետաֆեն» հանդիպման մնացած ժամանակահատվածում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն «Վալենսիայի» նորեկ, վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին որոշ դրվագներում հիանալի էր գորպում` փրկելով իր թիմին վերահաս գոլից։

75-րդ րոպեին մրցող կողմերի կազմերը հավասարվեցին, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց «Խետաֆեի» կենտրոնական պաշտպան Էրիկ Կաբակոն։

Այդ կարմիր քարտը թույլ տվց «Վալենսիային» հանգստացնել խաղն ու այն մոտեցնել իր հաղթական ավարտին։

Այսպիսով, «Վալենսիան» 1:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023