Ռիբերին մոտ է նոր ակումբ ունենալուն
«Բավարիայի» ու «Ֆիորենտինայի» նախկին վինգեր Ֆրանկ Ռիբերին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ա սերիայի նորեկ «Սալերնիտանայի» կազմում։ Ինչպես տեղեկաղնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Սալերնոն ներկայացնող ակումբը հաջող բանակցություններ է վարել 38-ամյա ֆուտբոլիստի հետ։ Կողմերը մինչև 2022 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել` տարեկան 1.5 մլն եվրո։ Բացի բուն աշխատավարձից, պայմանագիրն ունենալու է նաև հավելավճարների կետեր։ […]