Մարիո Մանջուկիչն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Մարիո Մանջուկիչն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

03/09/2021 - 20:00

Խորվաթ հանրահայտ հարձակվող Մարիո Մանջուկիչն Instagram-ի իր էջում գրառում է կատարել` հայտարարելով, որ ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան։

35-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է «Միլանը», որի կազմում հանդես եկավ 2021 թ. հունվար – հուլիս ամիսների ընթացքում (11 հանդիպում)։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` ազատ գործակալ դառնալուց հետո Մանջուկիչն երկու առաջարկ է ստացել անցնող շաբաթներին, սակայն, ի վերջո, որոշել է ավարտել կարիերան։

Մանջուկիչը, բացի «Միլանից», հանդես է եկել նաև «Զելեզնիչարի» (2003-2004 թթ.), «Մարոշինայի» (2004-05 թթ.), «Զագրեբի» (2005-07 թթ., 25 խաղ, 11 գոլ, 1 գոլային փոխանցում), «Դինամո Զագրեբի» (2007-10 թթ., 112 խաղ, 53 գոլ, 35 գոլային փոխանցում), «Վոլֆսբուրգի» (2010-12 թթ., 60 խաղ, 20 գոլ, 12 գոլային փոխանցում), «Բավարիայի» (2012-14 թթ., 88 խաղ, 48 գոլ, 14 գոլային փոխանցում), «Ատլետիկո Մադրիդի» (2014-15 թթ., 43 խաղ, 20 գոլ, 5 գոլային փոխանցում), «Յուվենտուսի» (2015-20 թթ., 162 խաղ, 44 գոլ և 17 գոլային փոխանցում), «Ալ Դուհայիլի» (2020 հունվար – հուլիս, 7 խաղ, 1 գոլ) կազմում։

Մանջուկիչը նաև 33 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրած 89 հանդիպման շրջանակում։

Մանջուկիչն իր ակումբային կարիերայի ընթացքում 24 տիտղոս է նվաճել` այդ թվում նաև «Բավարիայի» կազմում 2013 թ. դառնալով Չեմպիոնների լիգայի ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Նա 4 անգամ դարձել է Ա սերիայի, 3 անգամ` Խորվաթիայի, 2 անգամ էլ` Բունդեսլիգայի չեմպիոն։

Խորվաթիայի հավաքականի կազմում էլ 2018 թ. դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023