Հայաստանի հավաքականը մեկնել  է Շտուտգարտ

Հայաստանի հավաքականը մեկնել է Շտուտգարտ

03/09/2021 - 21:01

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնել է գերմանական Շտուտգարտ քաղաք, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ԱԱ-2022-ի որակավորման փուլի 5-րդ տուրի Գերմանիա – Հայաստան հանդիպումը։
Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Շտուտգարտի «Ալտհոֆ» հյուրանոցում։ 


Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Շտուտգարտում։

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում, որի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023