Author Archives: Miqayel

Պաշտոնական. Հայտնի է, թե որ համարի ներքո է հանդես գալու Ռոնալդուն

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, Կրիշտիանու Ռոնալդուն հանդես կգա «7» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ «7» համարը պատկանում էր Էդինսոն Կավանիին, ով այժմ խաղալու է «21» համարով։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս է պայմանագիր կնքել մանկունյական ակումբի հետ` 12 տարի անց վերադառնալով «Յունայթեդ»։

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ֆարերյան Կզիներին🎥

Եվրո-2023-ի որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Երևանում մրցեց Ֆարերյան Կղզիների իրենց հասակակիցների ընտրանու դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Ռաֆայել Նազարյանի սաներն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 2:0 հաշվով։ Խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Գրիգորյանն ու Միքայել Միրզոյանը` ապահովելով մեր թիմի հաղթանակը։ Հայաստանի երիտասարդական հավաքականն այս ընտրական փուլում […]

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Աշխարհի 2022 թ. որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքաքականը Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Նվիրական երազանքի հետևից. Հայաստանի հավաքականն սկսում է Սկոպյեից

Հյուսիսային Մակեդոնիա, Գերմանիա, Լիխտեյնշտեյն։ Ահա մեր մրցակիցները առաջիկա յոթ օրերի ընթացքում։ Ամեն ինչ սկսվում է հավատից ու աշխատանքից, ու թող ոչ ոք չմտածի, թե հեշտ է լինելու, բայց մենք ամենապայծառ տառերով գրել ենք այս պատմության սկիզբը ու չենք ուզում կանգ առնել։ Մեկնարկում են աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումները։ Հոգեբանական գործոնի մասին Սեպտեմբերի […]

Վան Դեյկը հրել է իր հետ selfie անել ցանկացող երկրպագուին🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Հոլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Նորվեգիայի ընտրանու դեմ. խաղն ավարտվել է 1:1 հաշվով։ Խաղից հետո mixed zone-ում հարցազրույց էր տալիս «նարնջագույնների» ավագ Վիրջիլ վան Դեյկը։ Հարցազրույցի ընթացքում հանկարծ հոլանդացի պաշտպանին է մոտեցել մի երկրպագու, ով ցանկացել է նրա հետ selfie անել, սակայն Վան Դեյկն անտեսել է` հրելով […]

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հյ. Մակեդոնիայի դեմ խաղի համար

Սեպտեմբերի 2-ին աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը։ հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Չեռնոգորիան դրամատիկ պայքարում միավորներ խլեց Թուրքիայից🎥

2022 թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին G խմբում ընդգրկված Թուրքիայի ու Չեռնոգորիայի հավաքականները։ Հանդիպումը մեկնարկել էր և ընթանում էր Թուրքիայի հավաքականի առավելությամբ, որի ֆուտբոլիստները բավական արագ ստացան երկու գնդակի առավելություն։ Նախ 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Չենգիզ Ունդերը, ապա 31-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Յազիջին։ Սակայն, […]

Դիեգո Ռոսի Մարաշլյանը տեղափոխվել է թուրքական ակումբ

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Լոս Անջելեիս» հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` վարձակալական պայմանագրում կա կետ, ըստ որի, թուրքական ակումբն ունենալու է նաև խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքների գնման կետ։ Տրանսֆերի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Հավելենք, որ 23-ամյա […]

Դանիայի հավաքականը շարունակում է հաղթարշավը🎥

Մեկնարկեց ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրը։ F խմբի առաջատար Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Շոտլանդիայի ընտրանու դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց դանիացիների առավելությամբ, որի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալն երկու գնդակի առավելություն ստացան, իսկ գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Դանիել Վասն ու Յոաքիմ Մելյեն։ Հատկանշական է, որ գոլերը գրանցվեցին 14-րդ ու 15-րդ րոպեներին։ Երկրորդ […]

Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ սահմանեց` շրջանցելով Ալի Դաեիին

ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը դժվար պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։ Պորտուգալացիների կազմից այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն` ապահովելով իր թիմի հաղթանակը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 36-ամյա հարձակվողը հավաքականի կազմում խփեց իր 110-րդ ու 111-րդ գնդակները, ինչի շնորհիվ նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց` շրջանցելով իրանցի նախկին գոլահար […]

1 1,430 1,431 1,432 1,433 1,434 2,103