Ռիկելմե. «Մեսսին ՊՍԺ-ի հետ կհաղթի ՉԼ, իսկ հետո կարիերան կավարտի Բարսայում»

Ռիկելմե. «Մեսսին ՊՍԺ-ի հետ կհաղթի ՉԼ, իսկ հետո կարիերան կավարտի Բարսայում»

03/09/2021 - 23:47

«Բոկա Խունիորսի», «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խոան Ռամոն Ռիկելմեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի մասին.

«Մեսսին լավագույնն է, այդ պատճառով էլ սիրում է խաղալ գնդակով։

Կարծում եմ` եթե հիմա ՊՍԺ-ն Մեսսիի հետ չհաղթի Չեմպիոնների լիգան, ապա նրանք երբեք էլ չեն հաղթի։

Ես հակված եմ այն մտքին, որ Մեսսին կհաղթի Չեմպիոնների լիգան «Պարի Սեն-Ժերմենի» հետ, իսկ հետո կարիերան կավարտի «Բարսելոնայի» կազմում»,- արգենտինացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023