Առաջին կեսից հետո Ալաշակերտը պարտվում  է Մաքքաբիին🎥

Առաջին կեսից հետո Ալաշակերտը պարտվում է Մաքքաբիին🎥

14/09/2021 - 19:25

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցում է «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։

Առաջին կեսը գոլառատ ստացվեց, սակայն, ցավոք, կողմերն ընդմիջման գնացին իսրայելական ակումբի առավելությամբ` 3:1 հաշվով։

Հաշիվը բացվեց արդեն 13-րդ րոպեին. «Մաքքաբիին» առաջ մղեց Ստիպե Պերիցան։

Շատ չանցած` 17-րդ րոպեին, «Ալաշկերտը» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Ժոզե Էմբալոն հավասարեցրեց հաշիվը։

Պորտուգալացի հարձակվողն եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերի շրջանակում խփեց հայկական ակումբների առաջին գոլը։

Բաց թողած գոլից հետո «Մաքքաբին» մեծացրեց ճնշումը և նախքան ընդմիջում ևս երկու գնդակ ուղարկեց մեր թիմի դարպասը. աչքի ընկան Գաբրիել Կանիչովսկին և Դան Բիտոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023