5 փաստ Կամավինգայի մասին. ո՞վ է Ռեալի նորեկը

5 փաստ Կամավինգայի մասին. ո՞վ է Ռեալի նորեկը

14/09/2021 - 15:17

Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Ռեալ Մադրիդը» 31 մլն եվրոյից դիմաց ձեռք բերեց «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։

Արդեն սեպտեմբերի 12-ին` Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Սելտայի» դեմ կայացած խաղում (5:2), 18-ամյա կիսապաշտանը նորամուտը նշեց «Ռեալի» կազմում` 66-րդ րոպեին փոխարինելով Էդեն Ազարին։

Երիտասարդ ֆուտբոլիստը հասցրեց նույնիսկ գոլի հեղինակ դառնալ` առաջին իսկ խաղում բացելով գոլերի հաշիվը «արքայական» ակումբի կազմում։

Interfootball-ի և Լա լիգայի մեդիահամագործակցության շրջանակում այժմ կներկայացնենք 5 փաստ Էդուարդո Կամավինգայի մասին, որոնք դուք միգուցե չգիտեք։

  1. Կամավինգայի` Չեմպիոնների լիգայում հանդես գալու փորձը

Չնայած Էդուարդո Կամավինգան ընդամենը 18 տարեկան է, նա արդեն հասցրել է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ Կամավինգան, 2018/19 մրցաշրջանի ավարտին 16 տարեկան հասակում դառնալով «Ռենի» կազմում երբևէ հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, 2019/20 մրցաշրջանում սկսեց ավելի հաճախ դաշտ դուրս գալ և ակումբին օգնել նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Լիգա 1-ի 2019/20 մրցաշրջանը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ժսմանակից շուտ ավարտվեց, իսկ առաջնության դադարեցման պահին «Ռենը» զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը, ինչը նրանց թույլ տվեց նվաճել Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի ուղեգիր։

«Ռենը» վիճակահանության արդյունքներով հայտնվեց բավական բարդ խմբում` մրցակից ստանալով «Չելսիին», «Սևիլիային» ու ռուսական «Կրասնոդարին»։

Ժուլիեն Ստեֆանի սաները խմբում անցկացրած 6 խաղերում վաստակեցին ընդամենը 1 միավոր և զբաղեցրին 4-րդ հորիզոնականն ու լքեցին պայքարը, իսկ Կամավինգան մասնակցեց 4 հանդիպման։

2. Կամավինգայի` Ֆրանսիայի հավաքականում նորամուտը

Էդուարդո Կամավինգան մշտապես տեղ ունի Ֆրանսիայի Մ-21 տարեկանների հավաքականի մեկնարկային կազմում, սակայն հասցրել է արդեն նորամուտը նշել նաև «եռագույնների» ազգային թիմում` անցկացնելով 3 հանդիպում։

Երիտասարդ ֆուտբոլիսը 2020 թ. սեպտեմբերին հրավեր ստացավ Դիդիե Դեշամի կողմից` պատրաստվելու Ազգերի լիգայի 1-2-րդ տուրերի Շվեդիայի ու Խորվաթիայի հավաքականների դեմ հանդիպմանը։

Սեպտեմբերի 8-ին կայացած Ֆրանսիա 4:2 Խորվաթիա հանդիպման ժամանակ էլ Կամավիմգան նորամուտը նշեց «եռագույնների» կազմում` 63-րդ րոպեին փոխարինելով Նգոլո Կանտեին։

Նորամուտի հանդիպման օրը Կամավինգան ընդամենը 17 տարեկան, 9 ամսական և 29 օրական է եղել։ Դրա շնորհիվ նա դարձավ վերջին 100 տարվ ընթացքում Ֆրանսիայի հավաքականի կազմում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտնոլիստը։

Այդ տարվա հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում 7:1 հաշվով ջախջախեց Ուկրաինային։ Կամավինգան այդ խաղում առաջին անգամ հայտնվեց «եռագույնների» մեկնարկային կազմում և 9-րդ րոպեին նույնիսկ դարձավ գոլի հեղինակ։ Նա ոչ միայն բացեց տվյալ հանդիպման հաշիվը, այլև Ֆրանսիայի հավաքականի կամզում խփեց իր առաջին գոլը։

3. Կամավինգայի դիրքային և խաղային զարգացումը

Չնայած երիտասարդ տարիքին` Կամավինգան հասցրել է հանդես կիսապաշտպանության բոլոր դիրքերում։

Նրան խաղացնում են ինչպես հենակետային, այնպես էլ կենտրոնական ու առաջ կիսապաշտպանների գոտիներում։ Այդ ամենը նրան հնարավորություն է տալիս լինել ավելի անկանախատեսելի, ցուցադրել գնդակը խլելու և այն առաջ տանելու իր հիանալի հմտությունները` լինի դա փոխանցման, թե դրիբլինգի միջոցով։

Ամեն դեպքում, նա դեռևս երիտասարդ է և փորձում է կողմնորոշվել հոգեհարազատ դիրքի հարցում, սակայն, վստահ ենք` Կառլո Անչելոտին կօգնի նրան կողմնորոշվել։

4. Անգոլայի փախստականների ճամբարը

Էդուարդո Կամավինգայի ծնողները Կոնգոյից են, սակայն նա ծնվել է 2002 թ. նոյեմբերի 10-ին Անգոլայում` փախստականների ճամբարում։

2003 թ. Կամավինգաների ընտանիքը պատերազմից խուսափելու համար Անգոլայից տեղափոխվում են Ֆրանսիայի հյուսիս, այդ պատճառով էլ Էդուարդոն իր պատանեկության մեծ մասն անցկացրել է հենց «եռագույնների» երկրում։

Նրա մանկությունը այնքան էլ հարթ չի ընթացել։ Երբ նա երեխա է եղել, նրանց ընտանեկան տունը նույնիսկ այրվել է, սակայն նա մշտապես տոկոնություն է ցուցաբերել

2009 թ. ապագա ֆուտբոլիստն ընդունվում է «Դրապո-Ֆուժեր» ակումբի մանկապատանեկան թիմ։ Բոլոր տարիքային խմբերում Կամավինգան իր խաղով մշտապես տարբերվել է մյուս հասակակիցների համեմատ, ինչն էլ նպաստեց, որ 2013 թ. նրան վերցնեն «Ռեն»։

Արդեն 15 տարեկանում նա սկսում է հանդես գալ «Ռենի» երիտասարդական թիմում, իսկ մնացածն ինքներդ էլ շատ լավ գիտեք։

5. Կամավինգայի` ձյուդոյի հանդեպ սերը

Պարզվում է` Էդուարդո Կամավինգան մանուկ հասակում զբաղվել է նաև այլ սպորտաձևով։ Նա լրջորեն հետաքրքրված է եղել արևելյան մարտարվեստներով` հատկապես ձյուդոյով։ Չնայած նրան դուր է եկել մարտարվեստը, ինչով զբաղվում էր նաև նրա հայրը, ամեն դեպքում, որոշել է թողնել ձյուդոն և կենտրոնացել է միայն ֆուտբոլի շուրջ։

Էդուարդո Կամավինգան, միանշանակ, շատ յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Իզուր չէ, որ նրան արդեն համենատուն են Կազեմիրոյի հետ։ «Ռեալ Մադրիդը», անկասկած, հիանալի տրանսֆեր է իրականացրել` շեշտը դնելով կիսապաշտպանության օղակում երկար տարիների հուսալիության վրա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023