Բարսելոնան լրջորեն հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով

Բարսելոնան լրջորեն հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով

14/09/2021 - 14:18

Հայազգի հայտնի լրագրող Նոբել Առուստամյանը հայտնում է, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։

«Արսեն Զախարյանի խաղը «Դինամոյի», երիտասարդական Եվրոյի և Ռուսաստանի հավաքականի կազմում աննկատ չի մնացել Եվրոպայում։

Ըստ իմ տեղեկությունների` եվրոպական գրանդներից մեկը լրջորեն հետաքրքրված է Արսենի ծառայություններով։

Այդ ակուկբը «Բարսելոնան» է։ Կատալոնական ակումբի սկաուտները մի քանի անգամ ժամանել են Մոսկվա, որպեսզի գնահատեն Զախարյանի խաղը։ «Բարսայի» ներկայացուցիչները բավական գոհ են մնացել նրա խաղից և պատրաստ են բանակցություններ սկսել ինչպես «Դինամոյի», այնպես էլ անձամբ ֆուտբոլիստի հետ։

Բանակցությունները պետք է կայանան առաջիկա շաբաթներին։

Շատ հավանական է, որ «Բարսելոնան» ցանկանում է արդեն աշնանն ավարտին հասցնել այս գործարքը։ Հնարավոր է` Զախարյանը «Բարսելոնա» տեղափոխվի 2022 թ. ամռանը` կախված, թե ինչպես կընթանան բանակցությունները։

Ինքը` Զախարյանը, մտադիր է այս մրցաշրջանն ամբողջությամբ խաղալ «Դինամոյի» կազմում։

Ավելի վաղ Զախարյանի ծառայություններով հետաքրքրվել են «Լայպցիգը», «Սասուոլոն» և «Բրյուգեն»»,- գրել է Առուստամյանը Telegram-ի իր ալիքում։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» համակարգի սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 20 հանդիպում` դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023