ԿԼ. Ալաշկերտը մեկնարկային խաղում խոշոր հաշվով պարտվեց Մաքքաբի Թել Ավիվին🎥

ԿԼ. Ալաշկերտը մեկնարկային խաղում խոշոր հաշվով պարտվեց Մաքքաբի Թել Ավիվին🎥

14/09/2021 - 20:19

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ալաշկերտը» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «Ալաշկերտի» համար Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկը հաջող չստացվեց և, ցավոք, մեր ակումբը պարտվեց 1:4 հաշվով։

Առաջին կեսից հետո «Բլումֆիլդ» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 3:1 հաշիվը` հօգուդ «Մաքքաբիի»։

Հաշիվը բացվեց արդեն 13-րդ րոպեին. իսրայելական ակումբին առաջ մղեց Ստիպե Պերիցան։

Շատ չանցած` 17-րդ րոպեին, «Ալաշկերտը» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Ժոզե Էմբալոն հավասարեցրեց հաշիվը։

Պորտուգալացի հարձակվողն եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերի շրջանակում խփեց հայկական ակումբների առաջին գոլը։

«Ալաշկերտի» խփած գոլը կարծես խաղի տրամաբանության վրա որևէ ազդեցության չունեցավ, քանի որ բաց թողած գնդակից հետո էլ «Մաքքաբին» ճնշում էր գործադրում մեր ակումբի վրա, ինչն էլ նպաստեց, որ նախքան ընդմիջման գնալը ևս երկու գնդակ ուղարկեց Ալեքսանդր Գրիգորյանի թիմի դարպասը. աչքի ընկան Գաբրիել Կանիչովսկին և Դան Բիտոնը։

Երկրորդ կեսում էլ, կարելի է ասել, հիմնականում հավասար պայքար էր ընթանում, սակայն, ամեն դեպքում, այս հանդիպման վերջակետը դրեցին տանտերերը. 72-րդ րոպեին Մաթան Հոզեսը հաշիվը դարձրեց 4:1։

Այսպիսով, «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրի շրջանակում 1:4 հաշվով զիջեց «Մաքքաբի Թել Ավիվին»։

A խմբում 1-ին տուրի շրջանակում սեպտեմբերի 16-ին կկայանա ևս մեկ հանդիպում.

ՀԻԿ – ԼԱՍԿ

Հավելենք, որ «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 30-ին. այդ օրը մեր թիմը սեփական հարկի տակ կմցի ՀԻԿ-ի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023