Author Archives: Miqayel

Տիագո Սիլվայի որդին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի Մ15 հավաքական 📸

Բրազիլացի լեգենդար պաշտպան Տիագո Սիլվայի որդին` Յագո Սիլվան սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ հրավիրվել է Անգլիայի մինչև 15 տարեկանների հավաքական. «Հպարտանալու պահ է Անգլիայի հավաքականի ճամբարից առաջին հրավերն ստանալը։ Տքնաջան աշխատանքը շարունակվում է»,- գրել է պատանի ֆուտբոլիստը։ The New York Times-ի տեղեկություններով` Յագո Սիլվան Անգլիայի Մ15 հավաքականի կազմում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին։ Յագո […]

Ռուի Մոտայի «Լուդոգորեցը» անհավանական պայքարում թրիլերային պարտություն է կրել 🎥

Բուլղարիայի առաջնության 13-րդ տուրում «Լուդոգորեցը» մրցակցի դաշտում անհավանական պայքարում 4:5 հաշվով պարտվել է ԲԿՄԱ 1948-ին։ Հյուրերը հանդիպման ընթացքում պարտվում էին 1:5, սակայն կարողացել են հաշիվը կրճատել մինչև նվազագույնի։ Այդուհանդերձ, պարտությունից խուսափել չի ստացվել։ ԲԿՄԱ 1948-ից գոլերը խփել են Մամադու Դիալոն, Էլիաս Ֆրանկոն, Բրայան Գաբրիել Սոբրերոն, Բորիսլավ Ցոնևը, իսկ Օլիվիե Վերդոնը ինքնագոլ է գրանցել։ Հյուրերից դուբլ […]

«Կիլիանն է հարվածողը, ինձ միևնույն է» Վինիսուսը` Տոռեսին

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կայացած «Էլ Կլասիկոյի» ժամանակ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը և «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը կարճ երկխոսություն են ունեցել, հայտնում է Marca-ն։ 52-րդ րոպեին, երբ Կիլիան Մբապեն գնդակը վերցրել է` 11-մետրանոցն իրացնելու, Տոռեսը մոտեցել է և Վինիսիուսին հարցրել. «Դու այլևս չե՞ս իրացնում»։ Բրազիլացին պատասխանել է. «Կիլիանն է հարվածողը, ինձ միևնույն է»։ Այդ […]

Պաշտոնական. «Յուվենտուսը» հեռացրեց Տուդորին ու գլխավոր մարզչի ժ/պ նշանակեց

Իգոր Տուդորը հեռացվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Ուդինեզեի» դեմ Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի խաղում թուրինյան գրանդի խաղը կղեկավարի Մասիմո Բրամբիլան, որը մարզում է «Յուվենտուսի» Մ23 թիմը։ «Բիանկոներին» Տուդորի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. մարտից, 24 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։ Հ․Գ․ միացե՛ք […]

«Ռոման» հաղթել է իր սիրելի հաշվով` հավասարվելով առաջատար «Նապոլիին» 🎥

Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»։ Հռոմեական ակումբի հաղթական գոլը 16-րդ րոպեին խփել է Պաուլո Դիբալան։ «Ջալոռոսին» ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 11 խաղից 7-ն ավարտել է 1:0 հաշվով` տանելով չորս հաղթանակ, կրելով երեք պարտություն։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 18 միավորով բարձրացել է երկրորդ տեղ։ Նույնքան միավարով մրցաշարային աղյուսակը […]

21-րդ դարում «Բարսային» Մբապեից ավելի շատ գոլ խփել են միայն Ռոնալդուն ու Բենզեման

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գրավել է «Բարսելոնայի» դարպասը` գրանցելով տպավորիչ ցուցանիշ, հայտնում է Opta-ն։ Ֆրանսիացի հարձակվողը 21-րդ դարում դարձել է «Բարսելոնայի» դեմ խաղերում երրորդ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը. նա աչքի է ընկել 12-րդ անգամ։ 26-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով զիջում է միայն «արքայական» ակումբի նախկին հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդունին (34 խաղ, […]

«Արսենալը» հաղթել է «Քրիսթալ Փելասին»` էականորեն պոկվելով մրցակիցներից 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»։ «Զինագործների» հաղթական գոլը խփել է թիմի նորեկ Էբերեչի Էզեն` գրավելով նախկին թիմի դարպասը։ Միկել Արտետայի գլխավորած թիմը 22 միավորով առաջին տեղում` էականորեն առաջ անցնելով մոտակա հետապնդողներից։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Բորնմութն» ունի 18 միավոր։ «Տոտենհեմն» ու «Սանդեռլենդը» 17-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար […]

«Բորնմութի» ֆուտբոլիստի` անկյունայինից խփած ֆանտաստիկ գոլը «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Բորնմութը» սեփական դաշտումը 2:0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Տանտերերից 25-րդ րոպեին հաշիվը բացել է վինգեր Մարկուս Տավերնյեն` մրցակցի դարպասի գրավելով անկյունայինից կատարած ֆանտաստիկ հարվածով։ Անդոնի Իռաոլայի գլխավորած թիմը 18 միավորով բարձրացել է երկրորդ տեղ, «Նոթինգհեմ Ֆորեսթը» 5 միավորով 18-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կարվախալը ժեստով Յամալին հորդորել է քիչ խոսել ու լռել 🎥

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կայացած հերթական «Էլ Կլասիկոյում» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։ Հանդիպման վերջնամասում երկու ակումբների ֆուտբոլիստների միջև լարված իրավիճակ է ստեղծվել. «արքայական» ակումբի ավագ Դանի Կարվախալը դրվագներից մեկում դժգոհել է «բլաուգրանայի» վինգեր Լամին Յամալի վարքագծից` ժեստով հորդորդելով նրան քիչ խոսել ու լռել։ 33-ամյա պաշտպանը Յամալին ասել է. […]

«Կայրաթը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Ղազախստանի չեմպիոն 🎥

Ղազախստանի Պրեմիեր լիգայի վերջին` 26-րդ տուրում «Կայրաթը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Աստանայի» հետ։ Հյուրերից հաշիվը 15-րդ րոպեին բացեց Մարին Տոմասովը, իսկ Ռաֆայել Ուրազբախտինի գլխավորած թիմի պատասխան գոլը 56-րդ րոպեին խփեց Դաստան Սատպաևը։ Նշենք, որ 17-ամյա Սատպաևը 2026թ. օգոստոսին կտեղափոխվի «Չելսի»։ Նա 2025թ. բոլոր մրցաշարերի 39 խաղում 18 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։ «Կայրաթը» […]

1 139 140 141 142 143 2,104