Author Archives: Miqayel

Լիբերտադորեսի գավաթ. «Ֆլամենգոն» դուրս է եկել եզրափակիչ 🎥

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը «Ֆլամենգոն» է։ Բրազիլական ակումբը կիսաեզրափակիչի պատասխան խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել արգենտինական «Ռասինգի» հետ։ Դիմակայության առաջին խաղում Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմը 88-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Մարկոս Ռոխոյի խփած ինքնագոլի շնորհիվ հաղթել էր 1:0 հաշվով։ «Ֆլամենգոն» անցնող 7 տարում արդեն չորրորդ անգամ է դուրս գալիս Լիբերտադորեսի գավաթի խաղարկության […]

Պեդրիի վնասվածքը սպասվածից լուրջ է 📸

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել էր, որ 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կբացակայի 3-4 շաբաթ։ Այդուհանդերձ, DAZN-ը պնդում է, որ իսպանացի կիսապաշտպանի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, ու նա բաց կթողնի 6-7 շաբաթ։ Պեդրին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 13 խաղում 2 գոլ ու 2 […]

Երիտասարդների ու Մ23 ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ📸

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հոկտեմբերի 30-ի մրցումային օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս կգա մրցահարթակ։ Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը (երկուսն էլ` 71կգ) կմասնակցեն երիտասարդների պայքարին, որոնց մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։ Կարապետյանը և Գրիգորյանը երկամարտի համար պատվիրել են ամենաբարձր` 310-ական կիլոգրամ։ Մինչև 23 տարեկանների պայքարին կմասնակցի Եվրոպայի […]

Լիգայի գավաթ. «Լիվերպուլի» ազատ անկումը շարունակվում է` խոշոր հաշվով պարտվելով «Քրիսթալ Փելասին» 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։ Լոնդոնյան ակումբից դուբլ գրանցեց Իսմայիլա Սարը, մեկ գոլ էլ խփեց Յերեմի Պինոն։ Մերսիսայդյան գրանդը հանդիպմանը մասնակցում էր երկրորդ կազմով։ Ակումբի գլխավոր մարզիչ Արնե Սլոթը մի շարք առաջատարների հանգստանալու հնարավորություն էր տվել։ «Լիվերպուլը», որը բոլոր մրցաշարերի վերջին 7 խաղերում 6 պարտություն է […]

Here we go! Անվանի մասնագետը կգլխավորի «Յուվենտուսը» 📸

«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Լուչիանո Սպալետին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել և պայմանագիր կստորագրեն մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Համաձայնագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե «բիանկոներին» ընթացիկ մրցաշրջանի վերջում նվաճի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ 66-ամյա Սպալետին պաշտոնում կփոխարինի Իգոր Տուդորին։ Խորվաթ մասնագետը հոկտեմբերի 27-ին է պաշտոնանկ արվել «Յուվենտուսից»։ Սպալետին […]

Գոռնիկ Չոլակյանը` Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն 🎥

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը (60կգ) դարձել է ոսկե մեդալակիր։ 22-ամյա ծանրորդը հանդես է եկել մինչև 23 տարեկանների պայքարում` երկամարտի 267 կգ (120+147) արդյունքով արժանանալով ոսկե մեդալի։ Նա փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Սեյրան […]

Ալեքսանդրա Գրիգորյանը ռեկորդով դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 🎥

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ) դարձավ ոսկե մեդալակիր։ 20-ամյա ծանրորդը հանդես եկավ երիտասարդների պայքարում ու երկամարտի 214կգ (91+123) արդյունքով դարձավ հաղթող։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։ Հայ մարզուհին հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ սահմանեց։ Ալեքսանդրա Գրիգորյանը մեծահասակների պայքարում դարձել է աշխարհի […]

Պաշտոնական. Էդեն Ազարն ընդգրկվեց ԱՊԼ-ի Փառքի սրահում 📸

«Չելսիի» նախկին վինգեը Էդեն Ազարն ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի Փառքի սրահում, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Բելգիացի ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդում հանդես է եկել 2012-19 թվականներին` երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն։ Նա Պրեմիեր լիգայում 245 խաղում խփել է 85 գոլ, կատարել 57 ասիստ։ 2021թ. ստեղծված Փառքի սրահում արդեն ընդգրկվել են նաև Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն […]

«Յամալը լավագույն ֆուտբոլիստը չէ և ոչ էլ նախորդ մրցաշրջանում էր». «Բարսայի» նախկին նախագահ

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը կարծում է, որ շատ վաղ է ակումբի վինգեր Լամին Յամալին համարել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է Diario Sport-ը։ «Յամալն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ։ Նա նախորդ մրցաշրջանում էլ լավագույնը չէր։ Նա կարող է դառնալ լավագույնը, բայց դեռ այդ մակարդակին չի հասել։ Ո՞վ կարող է դրան խթանել։ Դա նրա խաղընկերների և մարզիչների […]

Իսպանիայի գավաթ. 3-րդ լիգայի հետնապահը սենսացիոն հաղթանակ է տարել 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում երկրի երրորդ լիգան` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Օրենսեն» սեփական դաշտում 4:2 հաշվով սենսացիոն հաղոանակ է տարել Լա լիգայում հանդես եկող «Ռեալ Օվիեդոյի» նկատմամբ։ Հյուրերից հաշիվը 17-րդ րոպեին բացել է Յոսիպ Բրեկալոն, որին գալիսիական ակումբը պատասխանել է 53-րդ րոպեին Յերին Ռամոսի խփած գոլով։ 61-րդ րոպեին Լուկա Իլիչը կրկին առաջ է մղել «Ռեալ […]

1 137 138 139 140 141 2,104