Author Archives: Miqayel

Կևին դե Բրույնեն ծանր վնասվածք է ստացել` երկար ժամանակով շարքից դուրս մնալով

«Նապոլի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ազդոսկրի երկգլուխ մկանի ծանր վնասվածք է ստացել, հայտնում է Իտալիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։ Corriere dello Sport-ը գրում է, որ բելգիացի ֆուտբոլիստն Անտվերպենում վիրահատության կենթարկվի ու կապաքինվի մոտ 4 ամիս։ 34-ամյա ֆուտբոլիստը, մեծ հավանականությամբ, շարք կվերադառնա 2026թ. մարտի սկզբին։ Նրա մասնակցությունը հաջորդ տարվա ամռանը կայանալիք աշխարհի առաջնությանը որևէ կասկած չի հարուցում։ […]

Իսպանիայի գավաթ. «Խետաֆեն» տարել է ակումբի պատմության երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Խետաֆեն» մրցակցի դաշտում 11:0 հաշվով ջախջախել է երկրի 7-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ինտեր դե Վալդեմորոյին»։ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբից Խուանմին պոկեր է գրանցել, Բորխա Մայորալն ու Խավիեր Մունյոսն աչքի են ընկել երկուական անգամ, իսկ Մարիո Մարտինը, Իվան Նեյուն և Խոսելուն մեկական գոլ են խփել։ Transfermarkt-ի տվյալներով` «Խետաֆեն» տարել է ակումբի պատմության […]

Պաշտոնական. «Լուդոգորեցը» պաշտոնանկ է արել Ռուի Մոտային 📸

Բուլղարիայի վերջին 14 տարիների անփոփոխ չեմպիոն «Լուդոգորեցը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ռուի Մոտային, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերն այժմ բանակցում են գործող պայմանագրի խզման հարցում։ Պորտուգալացի մասնագետի պաշտոնանկության պատճառ նշվում է ակումբի անբավարար արդյունքները։ 46-ամյա մասնագետը Ռազգրադը ներկայացնող ակումբը գլխավորում էր այս տարվա հուլիսից։ «Լուդոգորեցը» նրա գլխավորությամբ 22 խաղում տարել է 10 հաղթանակ, […]

Դանի Ալվեսը ելույթ է ունեցել հոգեկալստականների եկեղեցում 🎥

«Բարսելոնայի» և Բարզիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը ելույթ է ունեցել կատալոնական Ժիրոնա քաղաքի «Ելիմ» եկեղեցու հոգեկալստականների երիտասարդների համաժողովում` հայտնելով, որ բանտում գտնվելու ժամանակ «դաշինք է կնքել» Աստծո հետ, գրում է La Vanguardia-ն։ «Աստծուն հավատալը պարտադիր է։ Ես դրա վառ ապացույցն եմ։ Ես «դաշինք եմ կնքել Աստծու հետ։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք Աստծո […]

Արսեն Զախարյանը 8 ամիս անց գոլ է խփել` օգնելով «Ռեալ Սոսիեդադին» հաղթել խոշոր հաշվով 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Ռեալ Սոսիեդադը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթել է 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Նեգրեյրային»։ Բասկյան ակումբից 54-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Զախարյանը։ Հայ ֆուտբոլիստը նախորդ գոլը խփել էր այս տարվա փետրվարի 25-ին` Իսպանիայի Լա լիգայում գրավելով «Լեգանեսի» դարպասը։ Հատկանշական է, որ 22-ամյա ֆուտբոլիստն այդ խաղից ի վեր առաջին անգամ ընդգրկվել էր […]

«Նապոլին» մեծ դժվարությամբ կոտրեց «Լեչեի» դիմադրությունը 🎥

Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Լեչեին»։ «Աձուրիի» միակ ու հաղթական գոլը 69-րդ րապեին խփեց Ֆրանկ Անգիսան։ 55-րդ րոպեին հաշիվը կարող էր բացել տանտերերի 17-ամյա հարձակվող Ֆրանչեկսո Կամարդան, բայց նրա իրացրած 11-մետրանոցն Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը հետ մղեց։ «Նապոլին» 21 միավորով առաջին տեղում է, «Լեչեն»` […]

Տիգրան Բարսեղյանի որակազրկման ժամկետը

Հայաստանի ազգային հավաքականի աբագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով, հայտնում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։ ՈՒԵՖԱ-ն 32-ամյա վինգերի որակազրկման մասին արդեն հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (0:1) մրցակցի կիսապաշտպան Ֆին Ազազին դեմքին գլխով հարվածելու համար։ Այսպսիով, Բրատիսլավայի «Սլովանի» […]

Մխիթարյանը տևական ժամանակ կբացակայի խաղադաշտից

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ոտքի ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաստատում է միլանյան գրանդի պաշտոնական կայքը։ Sky Sport-ի տվյալներով` 36-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի մեկ ամիս։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը վնասվածքն ստացել է «Նապոլիի» դեմ Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի դեմ խաղում (1:3)։ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում 12 հանդիպման է մասնակցել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Նեյմարը կհեռանա «Սանթոսից»

Նեյմարը կհեռանա «Սանթոսից, հայտնում է O Globo-ն։ 33-ամյա ֆուտբոլիստի հայրը, որը նաև նրա գործակալն է, պայմանագրի երկարաձման հարցում բանակցել է բրազիլական ակումբի հետ, սակայն համաձայնության չի հասել։ Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուի (79 գոլ) և «Սանթոսի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2026թ. հունվարի 1-ին. նա կդառնա ազատ գործակալ։ Աստղային կիսապաշտպանն այս տարվա հունվարին է […]

«Ինտերի» դարպասապահը մահվան ելքով վրաերթ է կատարել

«Ինտերի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը մահվան ելքով վրաերթ է կատարել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան Իտալիայի Ֆեներգո համայնքի Կոմո քաղաքում։ Իսպանացի դարպասապահի վարած մեքենան հարվածել է 81-ամյա տարեց տղամարդու, որը եղել է հաշմանդամության էլեկտրական սայլակով։ Թեև միջամտել են շտապօգնության ծառայությունը, փրկարարական ուղղաթիռը և ոստիկանները, տուժածը տեղում մահացել […]

1 138 139 140 141 142 2,104