Author Archives: Miqayel

«Կեղտի կտոր». Միլանի երկրպագուների «ջերմ» ընդունելությունը Դոնարումային📸

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իտալիայի հավաքականը 1:2 պարտվեց Իտալիայի Իսպանիայի և երրորդ տեղի հանդիպում կանցկացնի Բելգիա – Ֆրանսիա զույգի պարտվողի դեմ։ «Միլանի» երկրպագուները բավական «ջերմ» ընդունելության են արժանացրել ակումբի նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային` քաղաքի կամուրջներից մեկից կախելով վիրավորական պաստառ. «Դոնարումա, դու այլևս երբեք Միլանում երջանիկ չես լինի, կեղտի կտոր»,- գրված է եղել պաստառի […]

Սուարես. «Կումանի զանգը տևեց 40 վայրկյան»

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է 2020 թ. «Բարսելոնայից» հեռանալիս Ռոնալդ Կումանի հետ ունեցած հեռախոսազանգի մասին. «Կումանի զանգը տևեց 40 վայրկյան. լեգենդներին այդպես հրաժեշտ չեն տալիս։ Սկզբում նա ասաց, որ ես չեմ մտնում իր ծրագրերի մեջ, իսկ այնուհետև ավելացրեց, որ եթե իմ պայմանագրի հարցը չլուծվի, ապա մասնակցելու եմ «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը (խմբ.` խոսքը Լա […]

Էնրիկե. «Անկասկած, հիասքանչ հաղթանակ էր»

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանուն` նվաճելով մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։ Խաղից հետո «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իր տպավորություններով. «Խաղը մեզ համար հիանալի դասավորվեց։ Սա հանդիպում էր, որի շրջանակում մրցակիցները կռվեցին` ցուցադրելով իրենց լավագույն կողմերը։ Ես շատ գոհ եմ իմ սաների խաղից, քանի որ նրանք […]

Սելարայան. «Առաջին իսկ պահից մեծ ջերմություն զգացի»

Հայաստանի հավաքականի ՀՖՖ մամուլի ծառայությանը տեսանյութ է հրապարակել, որտեղ հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը պատմել է իր անցած ուղու և կիսվել հավաքականին միանալուց հետո ունեցած տպավորություններով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականը ժամանել է Ռեյկյավիկ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային չվերթով մեկնել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա ԱԱ-2022 որակավորման J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Ռեյկյավիկի «Գրանդ» հյուրանոցում։  Հավելենք, որ ԱԱ-2022-ի որակավորման J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։ […]

Գեղեցիկ գոլերի շքերթ. Մարոկկոն ջախջախեց Գվինեա-Բիսաուին🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման Աֆրիկայի գոտու 3 տուրում Մարոկկոյի հավաքականը I խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Գվինեա-Բիսաուի ընտրանու դեմ։ Հանդիպման մեծ մասում մարոկկացիներն ունեին խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Վահիդ Հալիլհոջիչի սաները մրցակցին ջախջախեն 5:0 հաշվով։ Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Աշրաֆ Հակիմին, Իմրան Լուզան, Իլիաս Չեիրը, Այուբ Էլ Կաբին […]

Ընդհատվեց Իտալիայի հավաքականի անպարտելիության անհավանական շարքը

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իտալիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի ընտրանուն և կպայքարի երրորդ տեղի համար, իսկ «ֆուրիա ռոխան» նվաճեց մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։ Այս պարտությունով ընհդտավեց Իտալիայի հավաքականի անպարտելիության անհավանական շարքը, որը բաղկացած էր 37 անընդմեջ հանդիպումից։ Այդ ցուցանիշը համաշխարհային ռեկորդ է։ «Սկուադրա աձուրին» վերջին անգամ պարտվել էր 2018 թ. սեպտեմբերի 10-ին, երբ […]

Իսպանիան հիասքանչ խաղով հաղթեց Իտալիային` ուղևորվելով ԱԼ-ի եզրափակիչ🎥

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Իտալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հաշիվը կարող էր բացվել արդեն 5-րդ րոպեին, երբ հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Ֆեդերեիկո Կիեզան, սակայն Իսպանիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ունայի Սիմոնը։ Այդ դրվագից հետո «ֆուրիա ռոխան» քիչ-քիչ սկսեց տիրել նախաձեռնությանն ու արդեն 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. […]

Գավին պատմական ռեկորդ սահմանեց Իսպանիայի հավաքականի կազմում

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը մրցում է Իտալիայի դեմ։ «Ֆուրիա ռոխայի» կազմում այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, 17 տարեկան և 62 օրական հասականում Գավին դարձավ Իսպանիայի հավաքականի կազմում երբևէ խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Պատանի ֆուտբոլիստը գերազանցել է Պեդրո Ռեգեյրոյի` 94 տարվա […]

Ֆերրան Տորեսը կրկնապատկեց «ֆուրիա ռոխայի» առավելությունը

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը մրցում է Իտալիայի դեմ։ Հանդիպման 45+2-րդ րոպեին Միկել Օյարսաբալի փոխանցումից հետո Ֆերրան Տորեսը հաշիվը դարձրեց 2:0` դառնալով դուբլի հեղինակ։ Հատկանշական է, որ Տորեսի առաջին գոլի ժամանակ նույնպես գոլային փոխանցումը կատարեց Օյարսաբալը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,386 1,387 1,388 1,389 1,390 2,104