Էնրիկե. «Անկասկած, հիասքանչ հաղթանակ էր»

Էնրիկե. «Անկասկած, հիասքանչ հաղթանակ էր»

07/10/2021 - 15:14

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանուն` նվաճելով մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։

Խաղից հետո «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իր տպավորություններով.

«Խաղը մեզ համար հիանալի դասավորվեց։ Սա հանդիպում էր, որի շրջանակում մրցակիցները կռվեցին` ցուցադրելով իրենց լավագույն կողմերը։

Ես շատ գոհ եմ իմ սաների խաղից, քանի որ նրանք շատ լավ էին ճնշում գործադրում մրցակցի վրա և ստեղծում սպառնալիքներ։

Սակայն, սա միայն մեկ հանդիպում էր, ոչ թե նշանակալից հաջողություն։

Ինձ ամենաշատն ուրախացնում է այն փաստը, որ ինչ ես գլխավորել են հավաքականը յուրաքանչյուր մրցակցի դեմ խաղում ենք այնպես, ինչպես կցանկանայինք` անկախ այն հանգամանքից, թե հանդիպունը որտեղ է անցկացվում։

Անկասկած, հիասքանչ հաղթանակ էր սա, ինչի շնորհիվ մենք եզրափակիչում ենք, սակայն պետք է արժանին մատուցենք նաև Իտալիայի հավաքականին։ Պարզապես անհավանական է, թե որքան երկար նրանք մնացին անպարտելի»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023