Գեղեցիկ գոլերի շքերթ. Մարոկկոն ջախջախեց Գվինեա-Բիսաուին🎥

Գեղեցիկ գոլերի շքերթ. Մարոկկոն ջախջախեց Գվինեա-Բիսաուին🎥

07/10/2021 - 11:46

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման Աֆրիկայի գոտու 3 տուրում Մարոկկոյի հավաքականը I խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Գվինեա-Բիսաուի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում մարոկկացիներն ունեին խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Վահիդ Հալիլհոջիչի սաները մրցակցին ջախջախեն 5:0 հաշվով։

Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Աշրաֆ Հակիմին, Իմրան Լուզան, Իլիաս Չեիրը, Այուբ Էլ Կաբին և Մունիր Էլ Հադադին։

Նշենք, որ այս խաղում գեղեցիկ գոլերի պակաս չի եղել։ Հատկապես տպավորիչ են ստացվել Հակիմիի, Չեիրի և Էլ Կաբիի գոլերը։

Այս խմբում կայացել է ևս մեկ խաղ

Սուդան 1:1 – Գվինեա

I խումբը ներկա պահին ունւ հետևյալ տեսքը.

  1. Մարոկկո (անցկացրած 2 խաղ) – 6 միավոր
  2. Գվինեա-Բիսաու (3 խաղ) – 4 միավոր
  3. Գվինեա (2 խաղ) – 2 միավոր
  4. Սուդան (3 խաղ) – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023