Author Archives: Miqayel

Բարսելոնային առաջարկել են գնել Լիվերպուլի հարձակվողին

«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Catalunya Radio-ն, բելգիացի հարձակվողի գործակալներն իրենց հաճախորդի համար նոր ակումբ են փնտրում։ Աղբյուրի փոխանցմամբ` նրանք այդ նպատակով 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել են «Բարսելոնային», սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հավելենք, որ Օրիգին 2014 թվականից համարվում է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, որի կազմում մինչ այս պահն […]

Թրիլլեր Թուրինում. Ֆրանսիան ֆանտաստիկ comeback-ով դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ🎥

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Թուրինի «Ալյանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի ու Բելգիայի հավաքականները։ Երկու հավաքականներն էլ հանդիպումը շատ ակտիվ մեկնարկեցին և խաղի սկզբնամասում փոխանակվում էի վտանգավոր գրոհներով։ Հատկապես հիշատակման է արժանի 5-րդ րոպեին Կևին դե Բրոյնեի ունեցած դրվագը, երբ «կարմիր սատանաների» առաջատարը հարվածեց մոտ 7-8 մետրից, սակայն Ֆրանսիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ուգո […]

Բենզեման ու Մբապեն հետ բերեցին երկու գոլի տարբերությունը🎥

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Թուրինի «Ալյանց» մարզադաշտում միմյանց դեմ են մրցում Ֆրանսիայի ու Բելգիայի հավաքականները։ Առաջին խաղակեսից հետո «կարմիր սատանաները» Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի և Ռոմելու Լուկակուի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով։ Սակայն, 62-րդ ու 69-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կարիմ Բենզեման ու Կիլիան Մբապեն` հետ բերելով երկու գնդակի տարբերությունը, իսկ հաշիվը դարձավ […]

Նազարյան. «հաշիվը չի արտացոլում հանդիպման ընթացքը»

Եվրո-2023-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը 1:4 հաշվով ցավալի պարտություն կրեց Սերբիայի իր տարեկիցների ընտրանուց։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել և լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կարասկոն ու Լուկակուն երկու գնդակի առավելություն տվեցին Բելգիային🎥

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Բելգիայի հավաքականը Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցում է Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 37-րդ րոպեին «կարմիր սատանաներին» առաջ մղեց Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, իսկ 41-րդ րոպեին Բելգիայի առավելությունը կրկնապատկեց Ռոմելու Լուկակուն։ Նշենք, որ երկու դրվագում էլ գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրոյնեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բելգիա – Ֆրանսիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Բելգիայի հավաքականը Թուրինի «Ալյանց» մարզադաշտում կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը գնեց ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը

Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբի նոր սեփականատեր է դարձել կոնսորցիումը, որը ներառում է Սուդյան Արաբիայի կառավարության ներդրումայւն հիմնադրամը (PIF – Public Investment Fund),PCP Capital Partners-ը և RB Sports & Media-ն։ Պրեմիեր լիգան էլ, իր հերթին, հայտարարել է, որ կողմերի միջև բոլոր իրավական տարաձայնությունները լուծվել են և երաշխիքներ են ստացվել, որ Սաուդյան Արաբիայի թագավորությունը […]

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ցավալի պարտություն կրեց Սերբիայից 🎥

Եվրո-2023-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը H խմբի շրջանակում Երևանում մրցեց Սերբիայի իրենց տարեկիցների ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսն անցնում էր մեր տղաների թելադրանքով, ովքեր էլ 36-րդ րոպեին Միքայել Միրզոյանի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Կողմերն ընդմիջման գնացին Ռաֆայել Նազարյանի սաների նվազագույն առավելության պայմաններում։ Ցավոք, երկրորդ խաղակեսում Սերբիայից ժամանած հյուրերը […]

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Միրզոյանի գոլի շնորհիվ հաղթում է Սերբիային🎥

Եվրո-2023-ի որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Երևանում մրցում է Սերբիայի իրենց տարեկիցների ընտրանու դեմ։ Հանդիպման 36-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո մեր ընտրանուն առաջ մղեց Միքայել Միրզոյանը` եզրափակելով Ժիրայր Շաղոյանի փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստան Մ-21 – Սերբիա Մ-21. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2023-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը H խմբի շրջանակում Երևանում կմրցի Սերբիայի Մ-21 տարեկանների ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին։ Հավաքականները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 1,385 1,386 1,387 1,388 1,389 2,104