Ընդհատվեց Իտալիայի հավաքականի անպարտելիության անհավանական շարքը

Ընդհատվեց Իտալիայի հավաքականի անպարտելիության անհավանական շարքը

07/10/2021 - 01:01

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իտալիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի ընտրանուն և կպայքարի երրորդ տեղի համար, իսկ «ֆուրիա ռոխան» նվաճեց մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։

Այս պարտությունով ընհդտավեց Իտալիայի հավաքականի անպարտելիության անհավանական շարքը, որը բաղկացած էր 37 անընդմեջ հանդիպումից։ Այդ ցուցանիշը համաշխարհային ռեկորդ է։

«Սկուադրա աձուրին» վերջին անգամ պարտվել էր 2018 թ. սեպտեմբերի 10-ին, երբ Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության 2-րդ տուրում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց Պորտուգալիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023