Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը գնեց ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը

Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը գնեց ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը

07/10/2021 - 21:28

Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբի նոր սեփականատեր է դարձել կոնսորցիումը, որը ներառում է Սուդյան Արաբիայի կառավարության ներդրումայւն հիմնադրամը (PIF – Public Investment Fund),PCP Capital Partners-ը և RB Sports & Media-ն։

Պրեմիեր լիգան էլ, իր հերթին, հայտարարել է, որ կողմերի միջև բոլոր իրավական տարաձայնությունները լուծվել են և երաշխիքներ են ստացվել, որ Սաուդյան Արաբիայի թագավորությունը չի վերահսկելու ակումբը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքն արժենալու է 300 մլն եվրո։

Այսպիսով, Մայք Էշլին, ով 14 տարի ղեկավարում էր «Նյուքասլը», դադարեցրեց իր գործունեությունն ակումբում։

Հիշեցնենք, որ դեռ 2020 թ. արաբները շատ մոտ էին «կաչաղակների» ամբողջ բաժնետոմսերը գնելուն, սակայն գործարքը չէր կայացել, քանի որ լրացել էր այն ավարտին հասցնելու ժամկետը։

Հավելենք, որ Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամը ղեկավարում է երկրի արքայազն Մոհամեդ բին Սալմանը, ում կարողությունը, ըստ տարբեր աղբյուրների, գնահատվում է մոտ 320 մլրդ ֆունտ ստերլինգ։

Այդ կերպ ֆուտբոլային ակումբների սեփականատերերի շրջանակում Մոհամեդ բին Սալմանը դարձավ ամենամեծ կարողություն ունեցողը։

Համեմատության համար` նշենք, որ նրան հաջորդում է «Պարի Սեն-Ժերմենի» սեփականատեր  Թամիմ բեն Համադ Ալ Թանիի կարողությունը գնահատվում է 220 մլրդ ֆունտ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023