Կարասկոն ու Լուկակուն երկու գնդակի  առավելություն տվեցին Բելգիային🎥

Կարասկոն ու Լուկակուն երկու գնդակի առավելություն տվեցին Բելգիային🎥

07/10/2021 - 23:33

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Բելգիայի հավաքականը Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցում է Ֆրանսիայի ընտրանու դեմ։

Հանդիպման 37-րդ րոպեին «կարմիր սատանաներին» առաջ մղեց Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, իսկ 41-րդ րոպեին Բելգիայի առավելությունը կրկնապատկեց Ռոմելու Լուկակուն։

Նշենք, որ երկու դրվագում էլ գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրոյնեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023