Վինիսիուսը դարձել է  Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Վինիսիուսը դարձել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

30/12/2021 - 21:55

Հեղինակավոր Transfermarkt կայքը 2021 թ. վերջին անգամ թարմացրել է Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Տրանսֆերային արժեքի անհավանական աճ է գրանցել «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուս Ժունիորը, ով այժմ գնահատվում է 100 մլն եվրո։

Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նախորդ թարմացման համեմատ ավելացել է 50 մլն եվրոյով։

Հատկանշական է, որ այդ աճի շնորհիվ Վինին դարձել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։

Լա լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներից տրանսֆերային արժեքի աճ են գրանցել նաև Էդեր Միլիտաոն («Ռեալ Մադրիդ», 40+20 մլն = 60 մլն եվրո), Արնո Դանժուման («Վիլյառեալ», 25+15 մլն = 40 մլն եվրո), Գավին («Բարսելոնա», 25+15 = 40 մլն եվրո), Նիկո Գոնսալեսը («Բարսելոնա», 8+12 մլն = 20 մլն եվրո), Միկել Մերինոն («Ռեալ Սոսիեդաս», 40 + 10 մլն = 50 մլն եվրո), Կարլոս Սոլերը («Վալենսիա», 40 + 10 մլն = 50 մլն եվրո), Ռոնալդ Արաուխոն («Բարսելոնա», 25+10 = 35 մլն եվրո), Խուանմին («Բետիս», 3+9 = 12 մլն եվրո), Աբդե Էզալզուլին («Բարսելոնա», 1+7 = 8 մլն եվրո) և մի շարք այլ ֆուտբոլիստներ։

Նշենք, որ Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ») – 100 մլն եվրո
  2. Պեդրի («Բարսելոնա») – 80 մլն եվրո
  3. Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա») – 70 մլն եվրո
  4. Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ») – 70 մլն եվրո
  5. Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ») – 65 մլն եվրո
  6. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ») – 65 մլն եվրո
  7. Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») – 60 մլն եվրո
  8. Մարկոս Լյորենտե («Ատլետիկո Մադրիդ») – 60 մլն եվրո
  9. Անսու Ֆաթի («Բարսելոնա») – 60 մլն եվրո
  10. Կազեմիրո («Ռեալ Մադրիդ») – 60 մլն եվրո

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023