2021 թ. խորհրդանշական հավաքականն` ըստ Interfootball-ի հետևորդների

2021 թ. խորհրդանշական հավաքականն` ըստ Interfootball-ի հետևորդների

31/12/2021 - 19:40

Interfootball-ը, դեկտեմբերի 21-ից սկսած, յուրաքանչյուր օր Telegram-ի իր ալիքում տարբեր հարցումներ անցկացրեց` պարզելու հետևորդների կարծիքով 2021 թ. խորհրդանշական հավաքականը։

Յուրաքանչյուր դիրքի համար անցկացվել է առանձին հարցում` առաջարկվելով 10 տարբեր թեկնածուներ, իսկ խորհըդանշական հավաքականը ձևավորվել է 4-3-3 սխեմայով։

Այսպիսով, ըստ Interfootball-ի հետևորդների` 2021 թ. խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ – Էդուարդ Մենդի («Չելսի», Սենեգալ)

Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի», Գերմանիա), Ֆերլան Մենդի («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ – Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)

Հարձակվողներ – Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)։

Հ.Գ. Interfootball-ի Telegram-ի ալիքին միացեք հետևյալ հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ հարցումների։

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023