Մանչեսթեր Սիթիի պաշտպանը տեղափոխվել է Անգլիայի ամենադաժան բանտերից մեկը

Մանչեսթեր Սիթիի պաշտպանը տեղափոխվել է Անգլիայի ամենադաժան բանտերից մեկը

05/01/2022 - 15:20

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամեն Մենդին, ով մեղադրվում է բռնաբարության 7 դեպքի համար, տեղափոխվել է Անգլիայի ամենադաժան բանտերից մեկը։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկինում գտնվել է Լիվերպուլի HMP Altcourse, որտեղ պահվում են B կատեգորիայի բանտարկյալները (խմբ.` ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում կալանավորները պահվում են B կատեգորիայի պայմաններում, բացառությամբ ոմանց, ովքեր մեղադրվում են շատ ծանր հանցագործությունների համար

Աղբյուրի փոխանցմամբ` դեկտեմբերի 23-ին 27-ամյա ֆուտբոլիստին տեղափոխել են Մանչեսթերի Strangeways բանտ, որը համարվում է Անգլիայի ամենադաժան կալանավայրերից մեկը։

Հատկանշական է, որ այդ բանտում պահում են A կատեգորիայի բանտարկյալները։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում A կատեգորիայի բանտարկյալներ են համարվում նրանք, ովքեր կատարել են առանձնապես ծանր հանցագործություններ, այդ թվում նաև` բռնաբարություն կատարած անձինք։

Հատկանշական է, որ Մենդիին տեղափոխել են այլ բանտ նրա մասնակցությամբ բռնաբարության 7-րդ դեպքի մասին հայտարարելու հաջորդ օրը, քանի որ, ըստ իրավապահ մարմինների, Լիվերպուլի բանտում ֆրանսիացի ֆուտբոլիստի կյանքին կարող էր վնաս սպառնալ։

Հիշեցնենք, որ Բենջամեն Մենդին կալանավորվել է դեռևս 2021 թ. օգոստոսին։ Նրա գործի առնչությամբ տեղի է ունենում հետաքննություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023