Իտալիայի գավաթ. Միլանը մեծ դժվարությամբ հաղթեց Ջենոային🎥

Իտալիայի գավաթ. Միլանը մեծ դժվարությամբ հաղթեց Ջենոային🎥

14/01/2022 - 11:23

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Ջենոայի» դեմ։

Հանդիպումը միլանյան ակումբի համար բավական ծանր ընթացք ստացավ, քանի որ հյուրերն արդեն 17-րդ րոպեին նորվեգացի պաշտպան Լեո Օստիգարդի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Բաց թողած գոլից անմիջապես հետո «ռոսոներիները» տիրեցին նախաձեռնությանը, ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն միայն 76-րդ րոպեին հաջողվեց խփել պատասխան գնդակը. գլխի հարվածով աչքի ընկավ Օլիվիե Ժիրուն։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում Ստեֆանո Պիոլիի սաներն ավելի թարմ տեսք ունեին և վերջապես կոտրեցին հյուրերի դիմադրությունը։

«Միլանին» հատկապես օգնեց ոչ ստանդարտ գործողությունները։ Խոսքը, հատկապես, Ռաֆայել Լեաուի մասին է, ով 102-րդ րոպեին «կախած» հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին։

Հանդիպման վերջակետն էլ 112-րդ րոպեին դրեց Ալեքսիս Սալեմակերսը։

Այսպիսով, ծանր ընթացք ստացած խաղում «Միլանը» 3:1 հաշվով հաղթեց «Ջենոային» և նվաճեց Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Լացիո» – «Ուդինեզե» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023