Մանչեսթեր Սիթին մեծ դժվարությամբ կոտրեց Էվերտոնի դիմադրությունը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 82-րդ րոպեին «քաղաքաբնակներին» հաղթանակ պարգևեց Ֆիլ Ֆոդենը։ Այսպիսով, «Սիթին» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 66 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Էվերտոնը», 22 միավորով, 17-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am