Ռեալը, Բարսելոնան, Յուվենտուսը կներկայացնեն Սուպերլիգայի թարմացված ծրագիրը

Ռեալը, Բարսելոնան, Յուվենտուսը կներկայացնեն Սուպերլիգայի թարմացված ծրագիրը

26/02/2022 - 14:28

«Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» մտադիր են վերակենդանացնել Սուպերլիգայի գաղափարը։

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, վերոնշյալ երեք ակումբները, որոնք այդպես էլ պաշտոնապես չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին, պատրաստվում են հաջորդ շաբաթ ներկայացնել մրցաշարի թարմացված ծրագիրը։

Նրանք նախատեսում են հրաժարվել որոշ ակումբների՝ Սուպերլիգայի մշտական ​​անդամ լինելու գաղափարից։ Փոխարենը, մրցաշարը ցանկանում է առաջարկել ավանդական որակավորում` ներքին առաջնությունների միջոցով:

Նշվում է, որ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին այդ թեմայով ելույթ կունենա հաջորդ հինգշաբթի` մարտի 3-ին, Սպորտային արդյունաբերության գագաթնաժողովի շրջանակում։ Սպասվում է, որ այդ միջոցառմանը նա կներկայացնի Սուպերլիգայի նոր առաջարկները։

Սուպերլիգայի հանրային ընկալումը փոխելու համար` Անյելին կհայտարարի, որ «Յուվենտուսը» հրաժարվում է մրցաշարի մշտական ​​մասնակցի կարգավիճակից, «որպեսզի առավելագույնի հասցնի ֆուտբոլի ազդեցությունը եվրոպական ակումբների բարեկեցության վրա»: Սուպերլիգայի ստեղծողները պնդում են, որ իրենց նախագիծը վկայում է այն մասին, որ «գործող համակարգը խաթարված է»։

Շատերին չի գոհացնում ֆուտբոլի ներկայիս որակը եվրոպական մրցաշարերում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում։ Սուպերլիգան և A22-ը, որը մրցաշարի իրավաբանական անձն է, կարծում են, որ ճգնաժամի հիմանական պատճառը ֆինանսական fair-play-ի թերություններն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023