Վինին ու Բենզեման կրկին հերոսանում են.  Ռեալը մեծ դժվարությամբ հաղթեց Ռայո Վալեկանոյին🎥

Վինին ու Բենզեման կրկին հերոսանում են. Ռեալը մեծ դժվարությամբ հաղթեց Ռայո Վալեկանոյին🎥

26/02/2022 - 23:27

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային ու տարածքային առավելություն, սակայն Կառլո Անչելոտիի թիմը լուրջ դիմադրության բախվեց «Ռայոյի» ֆուտբոլիստների կողմից։

Հյուրուրերին երկար ժամանակ չէր հաջողվում խփել այդքան ցանկալի գոլը, սակայն 83-րդ րոպեին, ի վերջո, Կարիկ Բենզեման ու Վինիսիուս Ժունիորը գրեթե կատարյալ գրոհ զարգացրին ու երկուսով ճեղքեցին մրցակցի խիտ պաշտպանությունն, ինչի արդյունքում Վինին ֆրանսիացի հարձակվողին դուրս բերեց դատարկ դարպասի դիմաց, ով էլ բացեց հանդիպման հաշիվը։

Խաղավերջում այլևս գոլեր չգրանցվեցին. «Ռեալը» հաղթեց 1:0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 60 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Ռայոն», բոլոր մրցաշարերի շրջանակում մնալով 5-րդ անընդմեջ պարտությունը, մնաց 31 միավորով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023