Վլահովիչը փայլեց` անչափ կարևոր հաղթանակ պարգևելով Յուվենտուսին🎥

Վլահովիչը փայլեց` անչափ կարևոր հաղթանակ պարգևելով Յուվենտուսին🎥

26/02/2022 - 23:10

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։

Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր թուրինյան ակումբի ֆուտբոլիստների առավելությմաբ, ովքեր ստեղծեցին մի շարք գոլային պահեր, ինչն էլ նպաստեց, որ 32-րդ րոպեին Մոյզե Կենն առաջ մղեց «բյանկոներիներին»։

Այդուհանդերձ, 40-րդ րոպեին տանտերը Շիմոն Ժուրկովսկիի ջանքերով հավասարեցրին հաշիվը։

Թվում էր` կողմերն ընդմիջման կգնան 1:1 հաշվի պայմաններում, սակայն 45+2-րդ րոպեին Դուշան Վլահովիչը կրկին առաջ մղեց «Յուվենտուսին»։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ հիմնականում էր հավասար պայքարում, սակայն 66-րդ րոպեին Մասիմիլիանո Ալեգրիի սաները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Վլահովիչը խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ ինքը դարձավ դուբլի հեղինակ։

Նշենք, որ սերբ հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 20-րդ գոլն ու կրկին գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը` շրջանցելով «Լացիոյի» գոլահար Չիրո Իմոբիլեին։

«Էմպոլիին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը, որը 76-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Անդրեա Լա Մանտինան։

Ավելին անել տոսկանական ակումբին չհաջողվեց. «Յուվենտուսը» գոլառատ խաղում հաղթեց 3:2 հաշվով։

Այսպիսով, այս հաղթանակից հետո թուրինյան ակումբը վաստաեց 50 միավոր` ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում։

Հավելենք, որ Ա սերիայի առաջատար «Միլանին» «ծեր սինյորան» զիջում է արդեն 7 միավոր։

«Էմպոլին», 31 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023