Սևիլիան ու Բետիսը կենդանացնում են Անդալուսիայի մայրաքաղաքի փողոցները

Սևիլիան ու Բետիսը կենդանացնում են Անդալուսիայի մայրաքաղաքի փողոցները

26/02/2022 - 17:59

Սևիլիան, հնարավոր է, Իսպանիայի «ամենաֆուտբոլերո»` ֆուտբոլով խելագարված, քաղաքն է, և զարմանալի չէ, որ 700 հազ. բնակչություն ունեցող քաղաքի 5 %-ից ավելին «Սևիլիայի» ու «Բետիսի» պաշտոնական անդամներ են։

Թե՛ «Սևիլիան» և թե՛ «Բետիսը» պատմականորեն լավ ժամանակներ են ապրում, ուստի, ինչպես երբեք, Անդալուսիայի մայրաքաղաքն ապրում է ֆուտբոլով։

Այն չեզոք երկրպագուները, ովքեր օրերից մեկ օր կլինեն Սևիլիայում, դժվար ընտրության առաջ կկանգնեն. «լոս ռոխիբլանկո՞ս» («կարմրասպիտակներ») թե՞ «վերդբլանկոս» («կանաչասպիատկներ»)։

Բարեբախտաբար, «Սևիլիան» ու «Բետիսը» հանդես են գալիս այնպիսի մարզադաշտերում, որոնք զբոսաշրջիկների համար բավական հասանելի են քաղաքի տեսարժան վայրերից և կոմերիցոն թաղամասերից։

Հին քաղաքի փողոցներով կամ Գվադալկվիվիր գետի ափերով զբոսնելը նույնպես կօգնի չեզոք երկրպագուներին որոշել, թե որ ակումբի պատմությունն է լավագույնս համապատասխանում իրենց նախասիրություններին:

Այժմ կխոսենք «Սևիլիիայի» և «Բետիսի» մարզադաշտերի և Անդալուսիայի մայրաքաղաքի կարևոր պատմամշակութային վայրերի մասին։

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտ

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտը կառուցվել է 1956-58 թթ. և կրում է «Սևիլիայի» ամենահայտնի նախագահի անունը, ում օրոք ակումբը նվաճել է Լա լիգայի դեռևս միակ չեմպիոնական տիտղոսը։

«Ռամոսն Սանչես Պիսխուանը» Լա լիգայի ամենանշանավոր մարզադաշտերից մեկն է, որը պայմանավորված է արտաքին հայտնի խճանկարով։ Այն ներառում է տարիների ընթացքում մարզադաշտ այցելած բազմաթիվ ակումբների կրծքանշանները:

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում 1982 թ. կայացել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ԳՖՀ 3:3 (11 մ – 5:4) Ֆրանսիա, ինչպես նաև` 1986 թ. Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչի «Բարսելոնա» 0:0 «Ստյաուա» (11 մ – 0:2) հանրահայտ հանդիպումները։

Հատկանշական է, որ «Ռամոն Սանչես Պիսխուանը» շատ հաջողակ մարզադաշտ է Իսպանիայի հավաքանի համար։ «Ֆուրիա Ռոխան» մարզադաշտում անցկացրած բոլոր 22 խաղերում էլ չի պարտվել, իսկ «Սևիլիան» եվրագավաթային հանդիպումների շրջանակում միայն 2 պարտություն է կրել սեփական հարկի տակ։

Այն օրերին, երբ հանդիպումներ չեն անցկացվում մարզադաշտում, կարելի է այցելել դրա ներսում գործող SFC History Experience թանգարանը, որտեղ ցուցադրված են ինչպես «Սևիլիայի» պատմությանը վերաբերող բազմաթիվ ցուցանմուշներ, այնպես էլ ակումբի նվաճաց Եվրոպա լիգայի 6 գավաթները։

«Բենիտո Վիլյամարին» մարզադաշտ

«Բետիսի» տնային մարզադաշտը բացվել է 1929 թ.` Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար, իսկ 1961 թ. վերանվանվել է ակումբի այն ժամանակվա նախագահ Բենիտո Վիլյամարինինի անունով։

Վերջերս տեղի ունեցած վերակառուցման աշխատանքներից հետո «Բենիտո Վիլյամարինը» սկսեց տեղավորել 60.721 հանդիսական. այն Լա լիգայի չորրորդ ամենամեծ մարզադաշտն է։

Մարզադաշտի այցելուները գերժամանակակից լուծումների միջոցով կարող են տեսնել «Բետիսի» ողջ պատմությունն աուդիովիզուալ ձևով, ինչպես նաև այցելել ակումբի հանդերձարան և մամուլի ասուլիսների սրահ։

Պատմական Հին քաղաքը

Սևիլիայի Կասկո Անտիգուոն Իսպանիայիում պահպանված լավագույն միջնադարյան կենտրոններից մեկն է, որի փողոցներով քայլելիս զբոսաշրջիկները կարող են տեսնել ֆուտբոլի հետ կապված տարբեր ատրիբուտներ, այդ թվում` «Սևիլիայի» ու «Բետիսի» պաշտոնական խանութները։

Պուենտա դե Խերես հրապարակում գտնվող Ֆուենտե դե Հիսպալիս շատրվանը քաղաքի խորհրդանիշներից մեկն է, որտեղ «Սևիլիայի» երկրպագուները նշում են հաղթած գավաթները։

Այդ շատրվանի հարևանությամբ գտնվում է Հիրալդա տաճարը, որտեղ ամեն տարի այցելում են «Բետիսի» ֆուտբոլիստներն ու ակումբի ներկայացուցիչները։

Պալմերա պողոտան

«Բետիսի» մարզադաշտը կառուցվել է հանրահայտ ճարտարապետ Անիբալ Գոնսալեսի նախագծով` 1929 թ. Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցեու համար, որը գտնվում է Պալեմրա պողոտայում։

Այդ պողոտայի հոյակապ կառույցների թվում է նաև մավրտիանական ոճով կառուցված Իսպանիայի հրապարակը։

Կարելի է առանձնացնել նաև Պրադո դե Սան Սեբաստիանը, որտեղ 1915 թվականին կայացել է առաջին պաշտոնական անդալուսական դերբին։

«Լա Կարտուխա» մարզադաշտ

Սևիլիայի երրորդ հանրահայտ մարզադաշտը բազմաֆունցկիոնալ «Լա Կարտուխան» է, որը տեղավորում է 60.000 հանդիսական։

«Լա Կարտուխայում» 1999 թվականին անցկացվել են թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունը, ՈՒԵՖԱ-ի գավաթի 2003 թ. եզրափակիչը, ինչպես նաև Եվրո-2020-ի մի շարք հանդիպումներ։

Գվադալկվիվիր գետի երկու ափերի միջև գտնվող Կարտուխա կղզին նախկինում եղել է 15-րդ դարի վանք, որտեղ ժամանակին բնակվել է Քրիստափոր Կոլումբոսը, որը հետագայում դարձել է աշխարհահռչակ ճենապակու գործարան, իսկ այժմ արվեստի ցուցահանդեսների և համերգների վայր է:

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023