Բավարիա – Զալցբուրգ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կմրցի «Զալցբուրգի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vivaro Sports +» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.